Ավանում փոքրիկ աղջնակն ընկել է 7-րդ հարկի պատուհանից
Աճառյան փողոցի 18-րդ շենքի բակից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 2-ամյա աղջիկ: Երեխան ընկել է նշված շենքի 7-րդ հարկում գտնվող իրենց բնակարանից:
Ինչպես հայտնում է Sputnik Արմենիան, մի պահ ընտանիքի անդամների ուշադրությունը շեղվել է և պատուհանի մոտ գտնված երեխան ընկել է բակ: Նշվում է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից էլ փոքրիկին տարել են Սուրբ Աստվածամայր հիվանդանոց: