Ավանում Ռուբեն Հայրապետյանը հարվածել է ճանապարհ փակած դպրոցականի. ականատես.yerkir.am
յսօր միջադեպ է տեղի ունեցել Ավան վարչական շրջանում: Yerkir.am-իտեղեկություններով` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը վիճաբանության մեջ է մտել Բաբաջանյան փողոցը փակած ցուցարարների հետ:
Ականատեսների խոսքով` երբ դպրոցահասակ աշակերտներից մեկը փորձել է Հայրապետյանին բացատրել, որ Երևանի բոլոր ճանապարհներն են փակ, նա վրդովվել և հարվածել է երեխային:
Կատարվածի վերաբերյալ Yerkir.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Հայրապետյանից: «Հազար անգամ ասել եմ, որ ես հեռախոսով հարցազրույց չեմ տալիս»,- մեր լրագրողին ասաց նա:
