1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ավարտվել է օպերլիազորներին ազատությունից ապօրինի զրկելու գործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, գիշերային ակումբի սեփականատեր Մհեր Դավթյանը, նրա ընկեր Կարեն Սեւոյանը, աշխատակիցներ Գրիգոր Իսրաելյանը եւ Արսեն Գասպարյանը չեն ենթարկվել իշխանության ներկայացուցիչներ՝ ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ-հետախուզության եւ ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ-հետախուզության վարչության բաժնի պետ Ռուսլան Գրիգորյանի, ավագ օպերլիազոր Ոսկան Աղաջանյանի, օպերլիազորներ Վարազդատ Հայրապետյանի եւ Դավիթ Մերգերյանի օրինական պահանջներին: Վերջիններս գիշերային ակումբ էին այցելել հիշյալ վարչության պետի որոշման հիման վրա՝ ստուգումներ իրականացնելու նպատակով ու պարզել, որ հիշյալ ակումբը գործում է առանց պետական գրանցման եւ համապատասխան հաշվառման:

Մասնավորապես՝ Կարեն Սեւոյանը եւ Մհեր Դավթյանը վերջինիս կողմից կազմակերպված ձեռնարկատիրական ապօրինի գործունեության համար պատասխանատվությունից խուսափելու եւ իշխանության ներկայացուցիչների ծառայողական գործունեությունը դադարեցնելու ուղղակի դիտավորությամբ վիճաբանության մեջ են մտել Ռուսլան Գրիգորյանի հետ: Ակումբի սեփականատերը մուտք գործելով սենյակ եւ տեսնելով հայտարարություններ տվող ակումբի աշխատակիցներին, նրանց հասցեին հնչեցրել է հոյհոյանքներ, պահանջել է դադարեցնել եւ հեռանալ, սակայն հայտարարություններ վերցնող օպերլիազորները ներկայացել են, ապա պահանջել, որ դուրս գան եւ չխոչընդոտեն իրենց լիազորությունների իրականացմանը:

Մհեր Դավթյանը, Կարեն Սեւոյանը, Գրիգոր Իսրաելյանը եւ Արսեն Գասպարյանը չեն ենթարկվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Ռ. Գրիգորյանի օրինական պահանջներին, վիճաբանել են վերջինիս հետ, որի ընթացքում խոչընդոտել են նրանց ծառայողական պարտականությունների կատարմանը, ընդհանուր միասնական դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, միասին ծեծի են ենթարկել Ռուսլան Գրիգորյանին, որի ընթացքում, նրա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ձեռքերով եւ ոտքերով, ապակե շշերով, մոխրամանով ու մետաղյա սկուտեղով հարվածներ են հասցրել Ռուսլան Գրիգորյանի դեմքին եւ մարմնի այլ մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Միաժամանակ, Կարեն Սեւոյանը եւ Մհեր Դավթյանը, Վարազդատ Հայրապետյանի նկատմամբ եւս բռնություն են գործադրել եւ բռունցքներով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

Հասկանալով, որ իրավիճակը դուրս է եկել կառավարումից` Ռ. Գրիգորյանը, Վ. Հայրապետյանը, Դ. Մերգերյանը եւ Ո. Աղաջանյանը, փորձել են դուրս գալ գիշերային ակումբից, սակայն մուտքի դուռը փակ լինելու պատճառով չեն կարողացել: Վերջիններս պահանջել են բացել դուռը, սակայն ակումբի աշխատակիցները չեն կատարել պահանջը: Այս կերպ՝ Կ. Սեւոյանը, Մ. Դավթյանը եւ Գ. Իսրաելյանը երկու եւ ավելի անձանց ազատությունից ապօրինի զրկելու ուղղակի դիտավորությամբ տեւական ժամանակ չեն բացել ակումբի դուռը՝ զրկելով նրանց ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, եւ շարունակել են ծեծի ենթարկել Ռուսլան Գրիգորյանին: Միայն այն բանից հետո, երբ տեսել են, որ Ռ. Գրիգորյանն արնահոսում է, դուռը բացել են, որից հետո ազատությունից ապօրինաբար զրկված իշխանության ներկայացուցիչները դուրս են եկել ակումբից:

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մհեր Դավթյանը, առանց պետական գրանցման եւ հարկային մարմիններում հաշվառման, իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն, կազմակերպել է գիշերային ակումբի գործունեությունը, որի հետեւանքով պետությանը պատճառվել է զգալի չափի գույքային վնաս:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Մհեր Դավթյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 188-րդ հոդվածի 1-ին մասով, Կարեն Սեւոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 133-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Գրիգոր Իսրաելյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 133-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ Արսեն Գասպարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջիններիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կիրառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ձեռնարկատիրական ապօրինի գործունեություն ծավալելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan