Ավարտվում է ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության գործընթացը
Ավարտվում է ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության գործընթացը: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշեց, որ զուգահեռ է գնում է ԵՄ-ի հետ հարաբերությունները շարունակելու գործընթացը:
Քաղաքագետը գտնում է, որ եթե Արևմուտքի հետ մեր հարաբերությունները սրվեն, դա վատ կանդրադառնա Հայաստանի վրա, իսկ լավացումը՝ հավանականությունների միջանցքը կլայնացնի:
«Հայաստանի ավանդական քաղաքականությունը վերջնական ընտրություն չկատարելն է, կամ էլ՝ միաժամանակ մի քանի բան ընտրելը»,-ասաց քաղաքագետը և օրինակ բերեց հայ-վրացական, հայ-իրանական հարաբերությունների զարգացումը;
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների՝ Ֆրանսիայում կայացած հանդիպմանը, քաղաքագետն ասաց, որ այդ հանդիպումները Մինսկի գործընթացի և բանակցությունների շարունակման համար է և չարժե այլ արդյունքներ ակնկալել:
