Ավազակային հարձակում Ագարակում. Տանտերը դանակի հարվածներ է ստացել, նա ի վիճակի չէ խոսել
Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում փետրվարի 4-ի գիշերը ավազակային հարձակում է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երկու դիմակավորված անձ զինված հարձակում են գործել գյուղի տներից մեկի վրա:
Նրանք տանտիրոջը կպչուն ժապավենով կապել են բազմաթոռին եւ գումար պահանջել: Երբ տանտերը հրաժարվել է գումար տալ, նրանք դանակով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով վնասվածքներ:
մանրամասն՝news.am-ում