Ավելի լավ է սովից մեռնեմ, քան անազատության մեջ գտնվեմ...
էքստրասենս Անի Մաջնումյանի սպանության կասկածանքով ձերբակալաված «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Մուշեղ Մխիթարյանը շարունակում է հացադուլը: Նրա փաստաբան Մարինե Ֆարմանյանը, Fnews.am-ի թղթակից հետ զրույցում ասաց.«31-րդ օրն է, ինչ հացադուլ է անում, նրան փորձում եմ համոզել, որ հացադուլը դադարեցնի, բայց չի լսում. ասում է, ավելի լավ է սովից մեռնեմ քան անազատության մեջ գտնվեմ մի բանի համար.....»: ֆարմանյանը մի քանի օր առաջ է տեսակցել պաշտպանին: «Նա առանց այն էլ նիհար էր և առողջական խնդիրներ ուներ, հիմա ավելի է հյուծվել, բացի այդ հոգեպես էլ ճնշված է»,-ասաց պաշտպանը: Նա տեղեկացրեց, գործում դեռ քննությունը շարունակվում է նոր բան ասել չի կարող: Հիշեցնենք, որ Մուշեղ Մխիթարյանը մեղադրվում է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի սպանության մեջ: Մուշեղ Մխիթարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ):Ի դեպ կալանավայրից Մոս մուշեղյանը հնարավորության դեպքում զանգահարում է, նա բազմիցս մեզ հետ զրույցում ասել է, որ կարոտումէ իր ընկերներին, թատրոնը ու իր երեխային և ինքը այդ սպանությա հետ կապ չունի: