Ավետիսյանների սպանության գործը ուղարկել են դատարան
Քննչական կոմիտեյի լրատվական բաժնից Fnews.am-ին տեղեկացրեցի, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործն այսօր ուղարկել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: «15 օրվա ընթացքում նոր պարզ կլինի թե ով է լինելու դատավորը և երբ է լինելու դատական առաջին նիստը»,-ասացին քննչական կոմիտեից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ավետիսյանների պաշտպանները գործին ծանոթանալուց հետո միջնորդություն էին ներկյացրել, որը մերժվեց ՀՀ քննչական կոմիտեյի կողմից: Գործի ծանոթության ժամանակ պաշտպանյակլների համար անակնկալ նոր հանգամանքներ են բացահայտվել, որոնք մինչ այդ ստվերում էին:«Մենք մի շարք միջնորդություններ էինք ներկայացրել որոնք մերժվել են, այնպես որ արդեն պետք է սպասենք դատական նիստին և տեսնենք այն ինչ ընթցք կստանա»,-ասաց Ավետիսյանների պաշտպաններից Երեմ Սարգսյանը: Հիշեցնենք, որ գործով միակ մեղադրյալ Վալերի Պերմյակովը, ով ռուսական 120-րդ ռազմաբազայի զինծառայող է հանդիսանում, ընդունել է մեղքը: Դեպքը տեղի էր ունեցել հունվարի 12-ին, սպանվել էին տան մեջ գտնվող ընտանիքի բոլոր 7 անդամները: