Ավշարում պահանջում են մարզպետի նշանակած տնօրենի հրաժարականը
Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում արդեն 2-րդ օրն է, ինչ շարունակվում է դասադուլն ու գործադուլը: Աշակերտները և մանկավարժական կազմը պահանջում են նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։
