Ավտոբուսի պայթյունի ենթադրյալ մեղավորը կենցաղային խնդիրներ է ունեցել
Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Երկիրն այսօրի» հետ զրույցում տեղեկացրեց, որ նոր մանրամասներ են հայտնի դարձել պայթունի դեպքի հանգամանքներից։
Մասնավորապես, դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը, քննությամբ եւ ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կենցաղային հողի վրա ունեցել է դժգոհություն ազգականների հետ եւ նախապատպաստվել է պայթեցման եղականով նրանց վնասել:
Ենթադրյալ կասկածյալը պայթյունի ընթացքում մահացած քաղաքացին է: Նա պայթուցիկ սարքերը տեղափոխել է ավտոբուսով:
Ավելի վաղ, կոմիտեն հաղոդրել էր, որ դեպքի վայրի զննությամբ՝ ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ «ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, ով ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։ «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաեւ ավտոբուսի եւ դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ»: