Ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում
Դեկտեմբերի 4-ին, ժամը 20.20-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երևանյան խճուղում՝ «Հին Էրեբունի» չգործող ռեստորանային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Lexus RX 300» մակնիշի 21 QO 001 պետհամարանիշով ավտոմեքենան:
http://shamshyan.com/hy/article/2016/12/04/103133/
