Ավտոմեքենան ձյան մեջ է արգելափակվել
Դեկտեմբերի 18-ին` ժամը 00.32-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում գտնվող անասնագոմերին հարակից տարածքում «ГАЗ-31» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ասվում է ՀՀ ԱԻՆ հաղորդագրությունում:
Դեպքի վայր մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ГАЗ-31» մակնիշի 34 SS 014 պ/հ ավտոմեքենան:
