Ավտովթար Բաղրամյան պողոտայում. կա մեկ տուժած
Մարտի 16-ին, ժամը 22:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ Ամերիկյան համալսարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ տուժած:
Պարզվել է, որ Բաղրամյան 40 հասցի մոտակայքում բախվել են Mercedes E200 մակնիշի 96 NN 777 վարորդ Է. Շ., Renault Kangoo մակնիշի 01 OL 033 վարորդ Վ. Ա., Honda Elantra մակնիշի 28 DP 888 վարորդ Հ. Ք, պետհամարանիշերի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Renault Kangoo մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Ա.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավոտմեքենայից, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատում են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել են գազի բալոնների փականները:
