Ավտովթար Գյումրիի Հաղթանակի պողոտայում. ավտոմեքենան շրջվել է
Մարտի 31-ին, ժամը 20:31-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակ պողոտայի թիվ 42 շենքի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք. տուժածներ չկան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Opel vectra մակնիշի 35 SL 361 (վարորդ՝ Խ. Գ.), Toyota Yaris մակնիշի 41 JJ 141 (վարորդ` Գ. Մ.) և Mercedes C մակնիշի 34 QM 335 պետհամարանիշերով (վարորդ` Մ. Ք.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Mercedes C մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
