Ավտովթար Ստեփանավանում. Բախվել են BMW-ն եւ «ՎԱԶ-2107»-ը. Կան վիրավորներ
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 01:27-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բաղրամյան եւ Երիտասարդական փողոցների խաչմերուկում բախվել են «ՎԱԶ-2107» եւ «BMW» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արեն Դ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է, իսկ Կարեն Ղ.-ն (ծնված 1988 թ.) շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել Ստեփանավանի ԲԿ: Բժիշկները Կարեն Ղ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազի բալոնների փականները: