Աղասի Ենոքյան. «Քոչարյանը խաղի մեջ մտնելու ոչ թե ցանկություն, այլ հնարավորություն չունի»
«Ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքագետ Աղասի Ենոքյանն անդրադառնալով հարցին, թե՝ ՕՐՕ դաշինքը որքանո՞վ առնչություն ունի երկրորդ նախագահի հետ: Հնարավո՞ր է՝ այս հայտարարությունը նպատակ ունի չեզոքացնել այդ մտայնությունը, նշել է. «Կա նման մտայնություն: Առավել ևս, որ իշխանությունների կողմից կառավարվող լրատվամիջոցներն ամբողջ թափով թափվել են ՕՐՕ-ի վրա և, իհարկե, տեղին, ոչ ոք չի ասում՝ անտեղի: Եվ Քոչարյանը իր այս հայտարարությամբ փորձում է փոքր-ինչ հեռանալ այս խմբից: Իհարկե, սա չի նշանակում, որ ՕՐՕ-ի հաջողության դեպքում նա չի փորձի իր նպատակներին ծառայեցնել: Սակայն ամեն ինչ ցույց է տալիս, որ ՕՐՕ-ն հաջողություն չի ունենա ընտրություններին»:
Թերթի հարցին՝ հաջողություն չի ունենա, որովհետև չունի՞ աջակցություն Բաղրամյան 26-ից, Ենոքյանը պատասխանել է. «Նախևառաջ դրա համար: Բացի այդ, ՕՐՕ-ն անհասկանալի սիմբիոզ է: Այնտեղ հավաքվել են քաղաքական գործիչներ, որոնք երբեք չեն ունեցել ժողովրդականություն, և փորձել այդ քաղաքական գործիչների բացասական ժողովրդականությունը իրար գումարել, սա կտա հակառակ էֆեկտ»:
