Աղավնատուն գյուղի ջրատարում կնոջ դի է հայտնաբերվել
Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք Արմավիրի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն գյուղի վարչական տարածքում գտնվող Ստորին Հրազդանի 3ա ճյուղ կոչվող ջրանցքում կնոջ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հարություն Հակոբյանի գլխավորությամբ:
մանրամասն՝shamshyan.com-ում
