Աղբահանության երկրորդ օպերատորի հարցը լուծվեց. կառավարությունը հավանություն տվեց
Կառավարությունը երկար քննարկումից հետո, ի վերջո, ընդունեց որոշումը` աղբահանության հացրով երկրորդ օպերատոր բերել: «Բոլոր հնարարավոր միջոցները ձեռնարկեք, որ խնդիրը չսրվի», - քաղաքապետ Հայկ Մարությանին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, թե այն ընկերությունները, որ հետևում են քննարկումներին ու կարող են աջակցել քաղաքապետարնին, վատ չի լինի, որ աջակցություն առաջարկեն:
Ըստ այդմ, հաշվի առնելով, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ կազմակերպել մրցութային կարգով նոր գնման գործընթացներ, կառավարությունը հաստատեց Երևանի քաղաքապետարանի առաջարկությունը, ըստ որի՝ աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման շրջանակում Երևան համայնքի կողմից ապրանքների ձեռքբերումը կկազմակերպվի մեկ անձից գնման ձևով:
Նախատեսվում է գնել 15 աղբատար մեքենա: