Աղետ է` ամեն մեկի վզին մի պարան
Աղետ է` ամեն մեկի վզին մի պարան
Գերագույն գլխավոր հանցագործը իր արեւին խաղաղության դարաշրջան է մտել, իսկ թշնամու համար մենք հավերժ թշնամի ենք, որը ըստ իրենց երեւակայության տիրել է իր պատմական հողերին։ Գերագույն գլխավոր հանցագործը մեր երկրի շահերը օգտագործում է ի նպաստ թշնամու` թողել է թշնամու ձեռքն ու թշնամին է որոշում մեր վաղվա օրվա ճակատագիրը։
Ի՞նչ խաղաղության դարաշրջանի մասին է խոսք գնում, ի՞նչ զրոյական կետի, ի՞նչ զրոյից պետություն ստեղծելու, երբ թշնամին այսօր Ճարտար գյուղի հովվին է դաժանաբար սպանում։ Աշխարհին իրենով է արել թշանմկն, իսկ մենք մեր եղածն էլ չենք կարողանում գոնե պահել։
Աղետ է, որտեղ ամեն մեկիս վզին մի պարան է կախված, որ գնալով պարանը սեղմվում է։
Մինչեւ այս հոգեկան հանցագործից ու դրա շուջիններից ինչ գնով էլ լինի չազատագրենք մեր հայրենիքը, եւ ազգովի մեր երկրում գերու կարգավիճակից չազատվենք, արժանանալու ենք հերթով-կարգով այսօրվա մեր սպանված հայրենակցի ճակատագրին։
Հ.Գ. Ես գիտեմ, որ ձեր համար մեկ է, մարդու կյանքը։ Ձեր համար մեկ է, թշնամին մեզ կսպանի, թե դուք` մեզ։ Մեզ արդեն դուք ոտքի վրա սպանել եք չարիքի իշխանություն։
Արթուր Հայրապետյան