Աղետից մեկ օր առաջ ինքնաթիռում տեխնիկական խնդիրներ են եղել. ԶԼՄ-ներ
Ֆրանսիական Ալպերում աղետի ենթարկված Airbus A-320 ինքնաթիռում գտնվել են Ղազախստանի երեք քաղաքացի, -փոխանցում է lenta.ru-ն:
Ավելի վաղ իր քաղաքացիների մահը հաստատել էին Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Նիդերլանդների, Ավստրալիայի, Արգենտինայի, Կոլումբիայի, Ճապոնիայի և Մեքսիկայի ԱԳՆ-ները:
Փրկրարները աղետի վայրում գտել են ինքաթիռի սև արկղներից մեկը, որը ձայնագրել է օդաչուների խոսակցությունը:
Germanwings ընկերությունից հայտնել են, որ ինքնաթիռով ղեկավարում էր փորձառու օդաչու, իսկ ինքնաթիռը 2013 թվականի ամռանը անցել էր կոմպլեկսային պլանային ստուգումներ, վերջի ստուգումը անցել է մարտի 23-ին: Նաև հայտնի է, որ աղետից առաջ օդաչուները օգնության ազդակներ չեն ուղարկել:
Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ աղետից մեկ օր առաջ ինքնաթիռում ի հայտ են եկել տեխնիկական խնդիրներ: Միևնույն ժամանակ Lufthansa ընկերությունը հայտնել է, որ աղետի հիմնական վարկածը՝ դժբախտ պատահարն է, մնացած վարկածները՝ շահարկումներ են:
