Աղմկոտ սպանության գործով ձերբակալվել է Չարբախցի Գեղամի որդին
Մեր տեղեկություններով, 2016 թ.-ի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով այսօր ձերբակալվել է քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամի որդին՝ Գոռ Իսրայելյանը:
Հիշեցնենք, որ այդ օրը սպանվել է 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ Մուշեղ Մուշեղյանը: Մեզ հաջողվեց ճշտել, որ Գոռ Իսրայելյանը կասկածվում է Մուշեղ Մուշեղյանի սպանության մեջ: Մեր տեղեկություններով, Չարբախցի Գեղամի որդին նույնպես դեպքի վայրում է եղել:
Չարբախցի Գեղամն այս գործով կալանավորված է: Ավելի վաղ գրել էինք, որ նոյեմբերի 13-ին գեղեցկության սրահում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով ստացած հրազենային վնասվածքներից սպանվել էին Երեւանի բնակիչներ, 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ Մուշեղ Մուշեղյանը, եւս մեկ անձ՝ Արամ Պետրոսյանը, հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակի աջ հատվածում: Այս գործի շրջանակներում կալանավորվել է 3 անձ՝ այդ թվում քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը: Այսպիսով՝ Չարբախցի Գեղամին մեղադրանք է առաջադրվել Մուշեղ Մուշեղյանի սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:
մանրամասն՝armintes.com-ում: