Աղմկոտ սպանության գործով քրեական հեղինակություն Տլեի եղբայրը բերման կենթարկվի
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ այսօր շարունակվեց անցած տարի «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով դատական նիստը:
Գործով անցնում են քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկը (Ալիկ Բանդուրյան), Չարբախցի Գեղամը (Պետրոս Իսրայելյան) և Բդոն (Արմեն Գասպարյան):
Այս փուլում դատարանը հարցաքննում է գործով անցնող վկաներին: Նրանցից երկուսին դատարանն այսօր բերման ենթարկելու որոշում կայացրեց: Մասնավորապես, նրանցից մեկը «Երրորդմասցի» Լյովիկի և նրա երկու ընկերների սպանության գործով ամբաստանյալ Տլե մականունով հայտնի Սարգսի Հախանումյանի եղբայրն է՝ Դավիթ Հախանումյանը: Վերջինս ըստ դատարանի՝ պատշաճ ծանուցվել է դատական նիստին ներկայանալու վերաբերյալ, սակայն չի ներկայացել: