Աղքատին էլ չեն տալու, որ հարուստին ավելի շատ տան
Հայ ժողովուրդ, շատ ուշադիր նայեք: Չէ, ավելի ուշադիր նայեք: Հայաստանի Հանրապետության իշխանությունները չաշխատունակների նպաստը կտրում են, սակայն հենց նույն ֆոնի վրա փորձում են կրկնակի բարձրացնել պատգամավորների աշխատավարձը: Սիրելի հայեր, աղքատ խավին, որը չէր աշխատում, այլևս գումար չի ստանա պետության կողմից, բայց պետությունը կրկնակի կբարձրացնի պատգամավորի, նախարարի, վարչության պետերի աշխատավարձները: Զգում ե՞ք, ինչ ա կատարվում: Սրանից կարևոր բունտի թեմա երևի թե չի կարող լինել: Աղքատին էլ չեն տալու, որ հարուստին ավելի շատ տան:
Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից:
