1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ախր ես էլ` առանց քյաբաբ,առանց «ղումար», ո ՞նց մնամ, ոնց մնամ…

Անցյալ շաբաթ, ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած մտքերից ամենաուշագրավը եղավ խրամատները չլքելու մասին նրա հորդորը ՀՀԿ-ական պատգամավորներին: Պարզ է, իհարկե, որ խրամատն այս դեպքում ԱԺ նիստերի դահլիճն է, իսկ այն լքողները ոչ թե հասարակ մահկանացու պատգամավորներն են, այլ գերբնական հարստության տեր օլիգարխները, որոնք ԱԺ նիստերի դահլիճի մասին գիտեն միայն այնքանը, որ այստեղ կան աթոռներ, որոնց վրա կարելի է նստել, և կան կոճակներ, որոնք պետք է սեղմել:

Եվ կարևոր չէ, թե ինչու պետք է սեղմել, անիմաստ է նույնիսկ դրա իմաստը բացատրելը մարդկանց, ում մտահորիզոնը հիմնականում ունի կոնկրետ տարածք և այդ տարածքային ամբողջականությունը չի խախտվում, ընդ որում՝ չի խախտվում ընդլայնվելու իմաստով: Իսկ այդ տարածքը Պռոշյան փողոցի հատվածն է, որ քյաբաբնոցներից սկսած ձգվում է դեպի Հրազդանի կիրճ (շրջանցելով Մանկական երկաթուղին, քանզի այնտեղ քյաբաբնոց չկա) և ձգվելով Հրազդանի կիրճով՝ հասնում է մինչև հանրահայտ փարվանայատիպ օբյեկտներ, ուր կլկլում է ռաբիսը և արբեցնում է ճենճահոտ քյաբաբի բույրը:


Էլիտար այդ ուտեստի մասին խոսելու դեռ շատ առիթներ կլինեն, քանզի մեր էլիտան այսօր լի է քյաբաբահոգի գոյության տեսակներով, ուստի նորից վերադառնանք Սերժ Սարգսյանի հորդորին: Մի կողմից լավ է, որ նախագահը փորձում է կարգի հրավիրել օլիգարխներին, բայց մյուս կողմից՝ ոչ միայն լավ չէ, այլ նաև այս ամենը շատ չարագույժ է: Եկեք պատկերացնենք, թե օլիգարխները չեն լքում խրամատները,  ու ողջ նիստի ընթացքում նախ <օյաղ> կմնան, չեն լքի խրամատները, եւ կմասնակցեն բոլոր նիստերին: Ի՞նչ կստացվի դրանից, ինչի՞ կվերածվի մեր օրենսդիրը:

Խորհրդարանական գաղջը կհամեմվի և ձայնային ազդանշաններն արդեն մշտապես կուղեկցվեն որոշների «յոթ հարկանի» հայհոյանքներով, գեներալների գերինտելեկտուալ ռեպլիկներով, Լֆիկի, Ավշարի Արայիկի, Բելաջիոյի Գրիշների, «խորաթափանց» հայացքներով և հաճախ նաև՝ լռությամբ, քանզի որևէ քննարկման մասնակցելու համար գոնե մինիմալ չափով ոչ քյաբաբային բառապաշար է պետք ունենալ: Արդյունքում խորհրդարանական գաղջ մթնոլորտն էլ ավելի կգաղջանա, պարտաճանաչ ու բարեխիղճ զինվորների համար էլ խրամատներում մնալը կդառնա գնալով էլ ավելի անտանելի, որովհետև միջավայրն է այդպիսին, և նրանք նույնպես կսկսեն մտածել խրամատները լքելու մասին: Կարո՞ղ եք արդյոք պատկերացնել, որ վերոհիշյալ երևելիների խումբը մասկանցում է ԱԺ քննարկումներին, գրական հայերենով կարողանում է իրար հետևից արտաբերել 2 նախադասություն՝ մեկ նախադասության մեջ անելով գոնե 4-ից ոչ ավելի սխալ... Ես չեմ կարողանում: Կամ պատկերացրեք՝ երևելիներից մեկը օրինագիծ է առաջարկում, որը ինքն է գրել այլ ոչ թե ուրիշին գրել տվել, և հերիք չէ՝ առաջարկում է, դեռ մի բան էլ ամբիոնից պատասխանում է օրինագծի հետ կապված բոլոր հարցերին, լսում առաջարկություններն ու քննադատությունները, տալիս մեկնաբանություններ... 

Կներեք, բայց այդ տեսարանին հայ հանրությունը այլեւս չի դիմանա...

Օիլգարխների մուտքը և մշտական ներկայությունը խորհրդարանում կլինի որպես այդպիսին՝ խորհրդարանի վերջը, այն կվերածվի «քուչի բեսեդկայի», որտեղ ամենամեծ կշիռը կունենան ձրիակերները, ոչինչ չանելու համար պատգամավորի աշխատավարձ ստացողները: Եվ նրանք քիչ չեն...

Տեսնու՞մ եք՝ ինչպես կարելի է երևույթների միջև կապ գտնել, և դա պատահական չէ: Իսկ վտանգը կանխելու համար պետք է պարզապես հասկանալ, գիտակցել, որ օլիգարխներին ոչ թե պետք է կանչել օրենսդիր, այլ պետք է խուսափել վերջնական «քյաբաբացումից», թող գնան զբաղվեն իրենց բիզնեսներով, քիչ <թրեւ գան> կազինոներում, ու սկսեն
վերջապես հարկեր վճարել:


Արտյոմ   Եդիգարյան

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan