Ախտորոշումը մեկն է.Մեզ ծաղրում են
Այօսր` դեկտեմբերի 29-ին, կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ամփոփելով տարին, 2015 թվականի կարևորագույն իրադարձություններից մեկն էլ համարեց տնտեսական աճը:
Աբրահամյանը, ի զարմանս ՀՀ բնակչության առնվազն 80 տոկոսի, վերամբարձ խոսքերով ներկայացրեց տնտեսական աճը, կամ ավելի ճիշտ «տնտեսական աճը»` մասնավորապես նշելով, որ չնայած աշխարհում տիրող վատթարագույն վիճակին` հայաստանյան կառավարությունը կարողացավ ոչ ստանդարտ քայլերով, ջանքերի և ռեսուրսների կենտրոնացման շնորհիվ տնտեսական աճ գրանցել:
Վարչապետը նաև հպարտությամբ խոսեց տարվա վերջում գրանցված 3 տոկոս տնտեսական աճի կամ ավելի ճիշտ «տնտեսական աճի» մասին` նշելով այ տեսեք նույնիսկ միջազգային հեղինակավոր կառույցներն էին զրոյական աճ կանխատեսում, բայց մենք 3 տոկոսանոց աճ ապահովեցինք:
մանրամասն՝replik.am-ում: