Աղվան Հովսեփյանն իր կառույցում է հավաքել Գևորգ Կոստանյանի կողմից մերժված դատախազներին.
«Հրապարակ» թերթը գրում է. «Նորաստեղծ Քննչական կոմիտեի նախագահ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն իր կառույցում է հավաքել Գեւորգ Կոստանյանի կողմից մերժված ու տարիների ընթացքում կոռումպացված մասնագետների համբավ ունեցող դատախազների մի մեծ խմբի: Սակայն ոստիկանության եւ ՊՆ քննչականից, որոնց միավորումից ձեւավորվեց Քննչական կոմիտեն, շատ ընտրողաբար է կադրեր վերցնում:
Մենք տեղեկացանք, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչության բաժնի նախկին պետ Արսեն Այվազյանը, ով երկար տարիներ քննիչ է աշխատել, դասախոսում է բուհում, կարեւոր գործերով բազում քննություններ է իրականացրել եւ համակարգում լավ մասնագետի համարում ունի, տեղ չի գտել Քննչական կոմիտեում: Նրան պրն Հովսեփյանն ինչ-որ աննշան պաշտոն է առաջարկել՝ բաժնի պետի տեղակալի կարգավիճակով, որից Այվազյանը հրաժարվել է: Ոստիկանության մամուլի հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ Արսեն Այվազյանը նշանակվել է Արմավիրի մարզային վարչության պետ
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
