Աղվան Հովսեփյանը կներկայանա՞ ԱԺ` Պերմյակովի գործի վերաբերյալ լսումներ անցկացնելու.
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում օրերս բավականին թեժ քննարկում է տեղի ունեցել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության և պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ ինքը պահանջում է լսումներ կազմակերպել Վալերի Պերմյակովի գործի վերաբերյալ և խորհրդարան հրավիրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, որպեսզի նա պատգամավորներին ներկայացնի գործի նախաքննության ընթացքը: Այդ քննարկմանը մասնակցել են հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ջհանգիրյանը և Զարուհի Փոստանջյանը: Երբ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ընթացք է պատրաստվում տալ Փոստանջյանի բարձրացրած հարցին, նա ասաց. «Եթե իմ գործընկերները նման բովանդակությամբ նամակ կուղարկեն, ապա ես այն կուղարկեմ ՀՀ քննչական կոմիտե ու կխնդրեմ, որ գան և մեր հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանեն»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
