Աղվան Վարդանյանը «հրաշալի քառյակ» տերմինին ի սկզբանե դեմ է եղել
168.am-ը գրում է.Այսօր Ազգային ժողովում բրիֆինգների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ ի սկզբանե «հրաշալի քառյակ» տերմինին դեմ է եղել՝ կարծելով, որ քառյակը հրաշալի չի լինում, պարզապես որոշ հարցերում համագործակցում էին:
«Քառյակն այօր էլ գործում է, շրջանառության հարկի հետ կպված նախորդ օրը հավաքվել, քննարկում էինք: Մինչև հիմա էլ չգիտեմ, թե քառյակի շրջանակները մինչև ուր են հասնում»,- ասաց Ա.Վարդանյանը:
Նա նկատեց, որ ինքը երբեք ժողովրդի անունից խոսելու պատասխանատվություն չի վերցնի, քանի որ մեծամասնության կարծիքը ձևավորում է փոքրամասնությունը, այսինքն՝ տվյալ երկրի էլիտան՝ քաղաքական, հոգևոր, մշակութային: Ա.Վարդանյանի կարծիքով՝ ժամանակի մեջ այս հանրահավաքները ձգելը օգտակար չէ, խոսքը, որ ամեն տեղ նույնն է, մաշվում է այսօրվա տեղեկատվական պայմաններում:
Ի պատասխան հարցին՝ ի՞նչ սև ապեր են կուտակվում ՀՅԴ գլխավերևում, Ա.Վարդանյանը վստահեցրեց, որ որևէ սև ամպ ՀՅԴ վրա չկա. «Պարբերաբար ՀՅԴ-ին փորձել են ուղղորդել, նոպաների նման կրկնվում է էս բոլորը: Մենք մեր անելիքը գիտենք և անում ենք»:
Նա բացառեց ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը. «ՀՀԿ-ում կոալիցիա է, 6 կուսակցություն կա ու դրանց հետ կոալիցիա կազմելու ցանկություն բացարձակ չունենք»:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
