Այ ցավդ տանեմ, այ բալամ, բա ինչի՞ չեք բռնում ահաբեկիչներին
Հովիկ Աֆյանը ֆեյսբուքի ի էջում գրել է.
Ամենաշատը նեռվայնացնում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունները՝ նման դեպքերից հետո: Երբ հայտարարում են, թե ողջ Եվրոպայում ահաբեկչության վտանգ կա, քանի որ ահաբեիչները շարունակում են մնալ Եվրոպայում եւ վտանգել զանազան մասսսայական միջոցառուկմները: Ինչպես կասի իսկական ամերիկյան Գլենդեյլ քաղաքի իսկական ամերիկացի Գեղամը, այ ցավդ տանեմ, այ բալամ, բա որ գիտեք, որ ահաբեկիչները դեռ Եվրոպայում են, գիտեք, որ ահաբեկիչության վտանգը դեռ կա, բա ինչի՞ չեք բռնում բոլորին:
Դա նույնն է, որ մեկի տուն մուկ մտնի, ինքն իմանա, որ իր տանը մուկ կա, սաղ ընտանիքին կանչի եւ զգուշացնի, բայց չկարողանա բռնել մկան, կամ չուզենա բռնել մկանը, ավելի ճիշժտ՝ ոչինչ չանի, որ մկանը բռնի: Հասկանում են՝ բարդ է, մեծ տան մեջ փոքր մուկ բռնելու պես անհնարին թվացող է: Բայց նախ, մուկն արդեն մեծացել է, երկրորդը մկանը բռնելու համար հազար ու մի թակարդ են մտացել մարդիկ: Բա աշխարհի հզորագույն ուղեղեներն ո՞ւր են, լավ մի՞թե թամամ դպրոց չավարտած մինչեւ 20 տարեկան հասաններն ավելի զիլ միտք ունեն, քան ԱՄՆ եւ ոչ միայն ԱՄՆ արտագաղթած գիտնական մտածողները: