Այ ջանդակներ, էս ինչի՞ եք նստել, հելեք տժժացեք. Վարչապետի որդին՝ մարզպետին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ընտրվելու առթիվ նախորդ շաբաթ մեծ քեֆ է կազմակերպել «Արտաշատ» ռեստորանում: Մասնակցել են մարզպետը, մարզպետարանի եւ քաղաքապետարանի աշխատակիցները, Արտաշատի նախկին եւ ներկա պաշտոնյաներ, մարզային հեղինակավոր դեմքեր, մի խոսքով՝ բոլոր նրանք, որոնք ընտրական գործընթացներին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել:
Քեֆի ժամանակ էլ Արգամը կողքը նստած մի քանի «խառոշիներին» ասել է. «Այ ջանդակներ, էս ինչի՞ եք նստել, հելեք տժժացեք»: Սրանք արագ արձագանքել են նորընտիր քաղաքապետի հրահանգներին: Ասում են, թե հրահանգը վերաբերել է նաեւ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին: Ի դեպ, այս դեպքից հետո, երբ Արարատի մարզպետը խորհրդակցությունների ժամանակ մարզի գյուղապետերի զեկույցներին ոչ ադեկվատ է արձագանքում, գյուղապետերը թաքուն կատակում են. «Ուղարկում՝ ուղարկում էիք, ջանդակն ուղարկել էիք, բա գլուխն ինչու պահեցիք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում