Այ քեզ բան, կարող ա էս էլ ճայ ու լոր խփելու գործ ա
ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը, ով նախկինում, իր իսկ խոսքերով՝ կարմիր դիպլոմով գռուզչիկ է եղել, գտնում է, որ երբ խոսում են երկու տղամարդ՝ կինը չպետք է միջամտի: Եվ որպես օրինակ, Այվազյանը բերել է իր կնոջն ու աղջկան՝ համարելով դա դաստիրակված լինելու նշան: Այվազյանը նկատի է ունեցել իր և Նիկոլ Փաշինյանի վեճը, որին միջամտել էր Զարուհի Փոստանջյանը, իսկ ինքը վիրավորել էր նրան: Բայց բանը նրանում է, որ եթե Այվազյանի կինն ու աղջիկն իր ընտանիքի անդամներն են և յուրաքանչյուր ընտանիք ինքն է իր ներսում որոշում, թե որքանով կինը իրավունք ոււի միջամտել տղամարդկանց խոսակցությանը, ապա Ազգային Ժողովն արդեն Այվազյանի ընտանիքը չէ, և այստեղ ինքը չէ, որ պետք է սահմանի կնոջ և տղամարդու դերերը:
Հավանաբար Այվազյանը լսել է, որ գենդերային հավասարությունը մի կողմից էլ լավ բան չէ, և դրա դեմ պետք է պայքարել, ու ընտրել է պայքարի նման միջոց:
Արտյոմ Եդիգարյան
Այ քեզ բան, կարող ա էս էլ ճայ ու լոր խփելու գործ ա...