«Այդ ամենը, ի վերջո ապրիլյան պատերազմի արդյունքն էր»..Video
«Ես շատ ուրախ եմ, որ մեր իշխանությունը երիտասարդացել է, բայց եւ մտահոգ եմ, որ անտեղյակները շատ են նոր իշխանության մեջ»,- Fnews.am-ի հետ զրույցում ասում է «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՍՀԿ հիմնադիր Մանուշակ Ստեփանյանը, ու հավելում.
![]()
-Կարծում եմ, այսօր իշխանության եկածները պետք է անցած ճանապարհ ունենային, որպեսզի հասկանային, թե որն է լինելու իրենց վաղվա տեսլականը: Ի վերջո, անհրաժեշտ էր հստակեցնել, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել՝ հաղթահարելու առկա դժվարությունները:
Ցավոք սրտի, իշխանության ներսում շատ են կենսագրութուն չունեցող երիտասարդները, ովքեր երբեւէ չեն աշխատել, ու ճանապարհ չեն անցել:
Ի վերջո, այն ինչ կատարվեց մեր երկրում հենց այնպես չստացվեց. դա ապրիլյան պատերազմի արդյունքն էր, դա Սասնա ծռերի քայլն էր, եւ էլի մի շարք կարեւոր ու առանցքային գործոններ, որոնց արդյունքում էլ եղավ այն՝ինչ եղավ…
ժողովուրդը ոտքի կանգնեց, եւ մենք էլ ազատվեցինք այդ փտած իրավիճակից, որում որ ապրում էինք: Բայց դա չէր նշանակում, որ ճանապարհը պետք է հարթեին «կոկոնները»: Չէ՜, նրանք պետք է բացված վարդեր լինեին, որ համն ու հոտը զգացվեր: Այսինքն, մեր իշխանության մեջ էս երեխեքը պետք է ճանապարհ անցնեին. լավ, գոնե նրանց խորհրդականները պետք է լինեին բանիմաց: Եւ ցավալին այն է, որ երբ ճանապարհ անցած մարդը կողքից մի թերություն է տեսնում, ու բարձրաձայնում. նրանք անմիջապես սկսում են համեմատություններ անել ՀՀԿ-ի հետ: Դե եթե ՀՀԿ-ն լավն էր, էլ ինչո՞ւ էինք գնում փոփոխությունների ճանապարհով:
Մանրամասները՝ Տեսանյութում:
