Այդ ցավերը բուժելով գալիս ենք...
Հոկտեմբերի 10-ի հանրահավաքին իրենց մասնակցությունը ցուցաբերած նորաստեղծ "Ազատամարտի նվիրյալների միության" ներկայացուցիչ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, հարցազրույցներից մեկում կարեւորել էր ժողովրդի համախմբվածությունը եւ մասնավորապես նշել. "Շարժմանը միացել են ազատամարտիկներ, որոնք 7 միլիոն ադրբեջանցի ծնկի բերեցին, ու միանշանակ կարող ենք ծնկի բերել իշխանություններին": Պատգամավորի վերոնշյալ արտահայտությունը մեկնաբանելով ազատամարտիկ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ, Fnews.am - ի հետ զրույցում նշեց.
-Բան չունեմ ասելու, որ հանրահավաքին մասնակցած ազատամարտիկների մեծամասնությունը պատերազմին մասնակցած անձիք են եղել, բայց դա չի նշանակում, որ Ռուստամը կարա իրենց անունից խոսա: Իսկ այն դժգոհությունները, որ իրենք արտահայտում են մենք էլ ենք էդ դժգոհությունները արտահայտում.մենք էլ գիտենք, ինչումն է մեր ցավը: Բայց այդ ցավի մասին պետք է խոսեն այն մարդիկ, ովքեր դրա իրավունքը ունեն: Եվ այդ ցավերը մենք արդեն քսան տարուց բուժելով գալիս ենք, կարող ա հիսուն տարի էլ բուժենք էդ ցավերը: Չկա էնպիսի մի պետություն, որ ինքը իր ա ցավերը չունենա, չկա մի ժողովուրդ, որ ինքը իրա ցավերը չունենա: Բայց էդ ցավերը բուժել ա պետք:
Նոնա Ադամյան