«Այդ գրքում տեղ գտածը բառիս բուն իմաստով մանկապղծություն է».Կարինե Նալչաջյան
«Այդ գրքի տարածման դեպքում մենք ձեւավորելու ենք ապագա պղծվողներ եւ ապագա մանկապիղծներ»
Համացանցում եւ հանրության շրջանում լուրջ մտահոգության տեղիք է տվել «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ղեկավար Լարա Ահարոնյանի թիմը կողմից կազմակերպված «Իմ մարմինը անձնական է» թեմայով` 3-6 տարեկան երեխաների հետ հանդիպումը, որը խափանվել էր մի շարք ակտիվիստների կողմից:
«ՄԵՆՔ ԶՈՀԱԲԵՐԵԼՈՒ ԵՐԵԽԱՆԵՐ ՉՈՒՆԵՆՔ»
Արդյո՞ք 3-6 տարեկան երեխան հոգեբանորեն պատրաստ է նմանատիպ թեմաների մասին լսել, առհասարակ հոգեբանության տեսանկյունից որքանո՞վ է նորմալ տվյալ թեմայի արծարծումը նման տարիքի երեխաների շրջանում, Newsmedia.am-ը փորձեց հետաքրքրվել հայտնի հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱԴՅԱՆԻՑ, ով ինչպես մեզ հետ զրույցում ասաց` «բախտ է ունեցել» ծանոթանալ գրքի բովանդակությանը եւ օբյեկտիվ կարծիք կազմել: Մասնավորապես տիկին Նալչադյանի բնորոշմամբ.
-Պետք է ասեմ, որ երեկ «բախտ ունեցա» կարդալ այդ գիրք կոչվածը: Թեպետ գիրք բառի նկատմամբ մեղք ենք գործում, երբ այդ թերթոնների հավաքածուն գիրք ենք անվանում: Հոգեբանական բացարձակ անգրագիտություն կապված այդ տարիքի երեխաների հոգեբանական ընկալումների առումով: Ես պատկերացնում եմ, թե ինչ կլինի, եթե այդ թերթոնը մտնի կյանքը եւ այդտեղ գրվածների շուրջ սկսենք մեր երեխաների հետ խոսել:
Մենք զոհաբերելու երեխաներ չունենք, իսկ երբ փորձ է արվում մեր երեխաներին դիպչելու` մենք հայ ազգս ոչնչի առաջ կանգ չենք առնի:
-Ի՞նչ նպատակ է հետապնդում այդ գիրքը իրականում տիրկն Նալչադյան` հաշվի առնելով, որ Դուք արդեն ծանոթ եք գրքի բովանդակությանը:
-Այդ գրքում տեղ գտածը բառիս բուն իմաստով մանկապղծություն է:Եթե մի պահ պատկերացնենք, որ սա մտնի մեր կյանք, ապա պետք է արձանագրել, որ այդ գրքի տարածման դեպքում մենք ձեւավորելու ենք ապագա պղծվողներ եւ ապագա մանկապիղծներ: Այդ գիրք կոչվածով դաստիրարակվող երեխաները արդեն իսկ ապագա մանկապիղծներ են եւ զոհ: Մի տարիքում, երբ երեխայի հոգեսեռական զարգացման բովանդակությունը լրիվ այլ է` մենք երեխային սեւեռում ենք սեռականության այնպիսի մի նկարագրի վրա, որը ուղղակի խեղաթյուրում է երեխային: Հոգեբանական տեսակետից այս գիրքը որեւէ քննադատության չի կարող դիմանալ, սա առհասարակ անգրագիտություն է:
Ես մեծ վտանգներ եմ տեսնում այս գրքի տարածման դեպքում, եւ սա այն դեպքն է, երբ մեր ժողովուրդը չպետք է անտարբեր լինի:
ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ
