Այդ օրը դիվերսանտը Լևոն Տեր-Պետրոսյանն էր. Զարուհի Փոստանջյան
Tert.am-ը գրում է.Ճիշտն ասած՝ ես կարծում եմ, որ այդ օրը դիվերսանտը Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Tert.am-ի հարցին՝ ինչպես կմեկնաբանի որակումը, թե հոկտեմբերի 10-ին Րաֆֆի Հովհաննիսյանի անդրադարձը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը հակառուսական դիվերսիա էր «Ժառանգության» կողմից, ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը։
«Ինձ թվում է՝ դիվերսանտն այդ օրը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, ով մարդկանց ուղղորդում էր, նախատում էր, ու դեռ մի բան էլ՝ ասում էր՝ ինչու՞ եք լավ, քանի դեռ ես այստեղ եմ, դուք պետք է վատ լինենք»,-ասաց նա և հավելեց, թե ռուսական մամուլն ըստ էության՝ ճիշտ էլ անդրադաձել է, որ ասել է, թե ընդդիմության 20 000-անոց հանրահավաքը ԵՏՄ-ի դեմ էր։
Ըստ Փոստանջյանի՝ քաղաքականության մեջ չկա արտաքին կամ ներքին հարց, և այդ օրը հարցին չանդրադառնալն անթույլատրելի կլիներ, հատկապես որ միասնական օրակարգ չի էլ եղել։ «Բոլոր հարցերն իրար հետ կապ ունեն և նախ՝ մեկ խնդրի բաղադրիչ են և հետո, որպեսզի հարթակն ունենա միասնական տեսակետ, դրա շուրջ կոնսենսուս պետք է ունենա, և այդ ժամանակ էլ պետք է հրապարակեին միասնական օրակարգը: Դա տեղի չի ունեցել, և անդրադաձ ԵՏՄ-ին, իհա´րկե, պետք է տեղի ունենար, որովեհտև ԵՏՄ համագործակցությունը քաղաքական բաղադրիչ է»,-նշեց նա։
մանրամասները` սկզբնաղբյուրում
