Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանն դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում է նախագահի մեկ այլ նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը պատվիրելու մեջ:
Ամբաստանյալներից Խաչատուր Պողոսյանին` գործով Պարույր Հայրիկյանի վրա կրակողին, Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը նույնպես դատապարտեց 14 տարվա ազատազրկման, իսկ Սամվել Հարությունյանին` 12 տարվա ազատազրկման:
Այս դատավճիռը մի տեսակ անբավարավածության զգացում է առաջացնում, ասես՝ կեցաղային հարցով կայացաված վճիռ լինի:
Նախ, այքան էլ համոզիչ չեղավ, համենայն դեպս՝ դատավարության ընթացքում, որ հենց այս երեքն են մահափորձի կազմակերպիչներն ու կատարողները:
Եվ երկրորդ, այդպես էլ չբացահայտվեցին հանցագործության մոտիվացիան, իրական պատվիրատուն:
Այս գործը միտումնավոր անլրջացվեց:
Հիմա էլ մնում են այն կարծիքին, որ այս մահափորձի իրական նպատակը եղել է ընտրական գործընթացի վիժեցումը, առնվազն՝ Սերժ Սարգսյանի ենթադրյալ հաղթանակի հարամումը:
Նման վիաճկը ձեռնտու կարող էր լինել դրսի եւ ներսի բազմաթիվ ուժերի:
Սուրեն Սուրենյանցի ֆեսբուքյան էջից: