«Այդպիսի բարդ ոճրագործությունը չէին կարող կազմակերպել մի խումբ ռոմանտիկներ». Վաղարշակ Հարությունյան
«Իրավապահ մարմինները և հատուկ ծառայությունները ժամանակին չեն կարողացել բացահայտել հոկտեմբերի 27-ին այդ խմբի գործունեությունը, իրենց նախապատրաստական գործողությունները և այդ օրվա գործողությունները չեն կանխվել»,-այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ 1999-2000 թթ. Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Նա այն կարծիքին է, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կազմակերպված է եղել. «Կազմակերպել այդպիսի մի բարդ ոճրագործություն, այն էլ այն օբյեկտում, որը պահպանվում է ՝ Ազգային ժողովում, դա հնարավոր չէր, որ մի խումբ ռոմանտիկներ այն իրականացնեին: Դրա համար համապատասխան ինֆորմացիա պետք է լինի, համապատասխան գործողություններ»,-նշել է նա:
Հարությունյանի խոսքով՝ մարդասպաններն այդպիսի ռիսկի չէին կարող գնալ, քանի որ ԱԺ մտնելիս իրավապահ մարմինները կհարցնեին՝ ինչ է իրենց մոտ. «Դրա համար հարց է առաջանում, վարկած կա, որ զենքը եղել է Ազգային ժողովում: Հարցեր կան, որոնք միանշանակն բերում են դրան, որ եղել են կազմակերպիչներ, որոնք ուղղորդել են, ապահովել են իրենց անվտանգ մուտքը ԱԺ, որ չտապալվի իրենց ծրագիրը և դրանից հետո ապահովել են այն վարկածը, որ սա ռոմանտիկների գործողության արդյունքն է»,-ասել է նախկին նախարարը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
