1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Այդ որոշումը ՀՀ նախագահի հերթական հեռատես դիվանագիտական քայլերից մեկն էր»

«Վիրահայերի Միության»  համանախագահ  Տաճատ Վարդապետյանի հետ «Forums».am-ը զրուցեց  Վրաստանում սպասվող առաջիկա  թեժ  նախագահական ընտրությունների, վիրահայության նախընտրական տրամադրությունների, ինչպես նաեւ հայաստանյան ներկա քաղաքական  իրադարձությունների, մասնավորապես՝ ՀՀ-ի՝ Մաքսային միությանն  անդամակցելու գործընթացի շուրջ,  որի վերաբերյալ քաղաքական գործիչների տեսակետները  դեռ եռման փուլում են:

-Պարոն Վարդապետյան, նախ խոսենք Վրաստանի ներքաղաքական իրավիճակի մասին: Ըստ Ձեզ, ինչպիսի՞ ընտրություններ են սպասվում Վրաստանում, եւ արդյո՞ք հոկտեմբեր  ամսին կայանալիք ընտրություններից հետո կարող է նոր էջ բացվել հայ-վրացական հարաբերություններում:

-Անկեղծ ասած,   որեւէ կերպ չէի ցանկանա նախընտրական քարոզչություն արած լինել, բայց, ելնելով այսօրվա գրանցված թեկնածուների քանակական կազմից, ենթադրում եմ՝ Պետք է, որ ընտրությունները երկրորդ փուլ գնան: Այս անգամ, իմ կարծիքով, վիրահայության  մոտ առավել ակտիվ մասնակցություն է նկատվելու՝ կախված նախընտրական թեկնածուների ներկայացրած ծրագրերից եւ դրանց իրագործման ռեալ հեռանկարից: Չնայած որ խորհրդարանական ընտրություններից հետո ես  առիթ ունեցել եմ հանդիպելու Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլիի  հետ եւ իմ երախտիքի խոսքն եմ հայտնել նրան իր նախընտրական խոստումների համար, որոնք, կարծես թե, թեկուզ դանդաղորեն, բայց  իրագործման ընթացքի մեջ են: Կարծում եմ՝ եթե նույն քաղաքական ուժը նախագահական ընտրություններում հաղթանակ տանի, ավելի վստահորեն պետք է իրագործի իր այն նախընտրական ծրագրերն ու խոստումները, որոնք ներկայացվել էին խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

-Ցանկացած երկրում էլ  ընտրությունից ընտրություն խոստումների փաթեթը առավել  ընդգրկուն  ու  ճռճռան է ներկայացվում, բայց հենց հերթը հասնում է դրանք իրագործելուն, այդ նույն խոստումները ի չիք են դառնում: Հետեւաբար, մտավախություն չունե՞ք, որ այս դեպքում էլ «լավագույն ավանդույթները» կարող են շարունակվել:

- Իհարկե, այդ մտավախությունը միշտ  էլ կա. բոլոր երկրներում էլ, որտեղ մենք ունենք ներկայացված սփյուռք, այդ թվում նաեւ՝ գերտերություններում,  միշտ չէ, որ նախընտրական խոստումները կյանքի են կոչվում: Այդուհանդերձ, մենք պետք է պատրաստ լինենք խոստումների ոչ լիրաժեք կատարմանը՝ հուսալով, որ նրանց մատնանշած կարեւորագույն դրույթներից մի քանիսը կարող են իրագործվել: Լավ  կլիներ, որ այնպիսի ուժեր գային իշխանության  հարեւան Վրաստանում, որոնց հետ մեր պետության դիվանագիտական փոխհարաբերությունները զարգացում կունենան՝ գնալով ավելի ջերմացման, ի նպաստ ջավախահության խնդիրների լուծմանը: Բոլոր դեպքերում դեռ ժամանակ կա, որպեսզի ջավախահայությունը ծանրութեթեւ անի եւ իր  ճիշտ ընտրությունը կատարի: Իսկ, ընդհանուր առմամբ, այո, իրավացի  եք. նախընտրական խոստումները սովորաբար թղթին հանձնվող գեղեցիկ նախադասությունների հիման վրա են ստեղծվում, իսկ հետո… Բայց եկեք չշտապենք, քանի որ նախընտրական հանդիպումների եւ ընդհանուր քարոզչության ընթացքում  դեռ շատ բան կպարզվի:

-Այսինքն, դեռ հստակ էլ չէ՞, թե որ ուժի  հետ կարելի է հույսեր կապել:

- Կասեմ հետեւյալը. ժամանակը ամեն ինչ ցույց կտա:

 -Քիչ առաջ նշեցիք, որ թեկնածուների առատության պայմաններում  հնարավոր է՝ Վրաստանում նախագահական ընտրությունները երկրորդ փուլ անցնեն: Հետեւաբար, կարո՞ղ ենք  ասել, որ հարեւան երկրում, այնուամենյանիվ, թեժ աշուն է սպասվում…

-Պետք է նշեմ, որ առկա բոլոր տիպի  խնդիրներով հանդերձ՝ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ լուրջ առաջընթաց արձանագրվեց, ինչը, կարծում եմ, իր դրսեւորումները կգտնի նաեւ նախագահական ընտրությունների ժամանակ: Բայց չի բացառվում նաեւ, որ ոչ ցանկալի զարգացումներ լինեն, որովհետեւ բազմաքանակ թեկնածուների առատությունը գուցեեւ տհաճ եւ անկանխատեսելի զարգացումների պատճառ դառնա: Թեպետ ես լիահույս ու լավատես եմ, որ  ընտրությունները կանցնեն  խաղաղ մթնոլորտում, ինչը ոչ միայն հարեւան Վրաստանի, այլեւ մեր տարածաշրջանի համար լուրջ ձեռքբերում կլինի:

-Խոսենք նաեւ Հայաստանի ներկա քաղաքական օրակարգի շուրջ, ուր  թեժ քննարկումների փուլում է  գտնվում  ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելու հարցը: Մինչ օրս էլ քաղաքական այրերից ոմանք համառորեն պնդում են, որ այդ միության կազմում ընդգրկվելու դեպքում ՀՀ-ի դարպասները կփակվեն Եվրոպայի առաջ:

-Կարծում եմ, որ Մաքսային միությանը  մեր անդամակցությունը շատ ճիշտ, տեղին եւ դիվանագիտական առումով լուրջ որոշում էր:  Բայց դա չի նշանակում, որ այդ որոշման արդյունքում  մեր դռները  փակում ենք Եվրոպայի առաջ:  Մաքսային միությանն  անդամակցությունը ամենեւին  չի նշանակում հարաբերությունների խզում Եվրոպայի հետ:  Պետք է նշեմ,  որ այս համատեքստում  օրերս շատ  լուրջ  եւ դիպուկ    տեսակետ էր հնչեցրել նաեւ   ՀՀ  ԱԺ   պատգամավոր Կարեն Կարապետյանը, ով, ողջունելով ՀՀ-ի՝ Մաքսային միությանն  անդամակցելու  որոշումը, մասնավորապես նշել էր. «Մեր քայլերը պետք է բխեն բացառապես մեր երկրի շահերից: Աշխարհը շատ բազմազան է, եւ երկիրը մի թելով չպետք է բավարարվի, այլ պետք է աշխարհի հետ  կապված լինենք բազմաթիվ թելերով»: Կարծում  եմ՝ նման դիրքորոշումները լսելուց հետո հարկ չկա մանրուքների մեջ խորանալ եւ ակամայից այլոց ջրաղացին ջուր լցնել, որոնց նպատակներն ավելի հեռուն են գնում, քան կարող ենք պատկերացնել: Ես համոզված եմ, որ ՀՀ-ի  վերոնշյալ որոշումը մեր երկրի համար տնտեսական լուրջ   առաջընթաց  է ապահովելու, որովհետեւ մենք  իսկապես բազում թելերով կապված ենք Ռուսաստանի հետ: Եվ այսօր էլ պատահական չէ, որ ամենամեծ համայնքը Ռուսասատանում է գտնվում: Լավ գիտեք, թե   մենք ինչպիսի լուրջ դրամական հոսքեր ենք ստանում  Ռուսաստանից, եւ կարծում  եմ, որ Հայասատանի՝ Մաքսային միությանն  անդամակցումը   ապահովելու  է  անկաշկանդ հարաբերություններ Ռուսասատանի հետ, ինչը, ըստ իս, նպաստելու է  հայ-ռուսական քաղաքական, տնտեսական հարաբերությունների աննախադեպ ջերմացմանը:

-Բայց այդ դեպքում էլ եվրոպական մեր գործընկերներն են նեղանում, ում հետ երկար տարիներ քննարկումներ են տեղի ունեցել «Արեւելյան  գործընկերության» շրջանակներում:

-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այդ առթիվ շատ հստակ պատասխանել է, որ մենք  չենք փակում մեր դռները Եվրոպայի առաջ, ավելին,  շարունակում ենք մեր ակտիվ համագործակցությունը մեր բոլոր հարեւանների ու բարեկամների հետ: Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ նշել, որ այս որոշումը ես համարում եմ ՀՀ նախագահի հերթական հեռատես դիվանագիտական քայլերից մեկը:

Զրույցը՝ Գայանե  ԶԱՐԳԱՐՅԱՆԻ 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan