Այգեպարում եւ Ոսկեպարում վերսկսվել է ռուսական զինուժի համար կացարանների կառուցումը
Բերդ խոշոր համայնքի սահմանամերձ Այգեպար գյուղում վերսկսվել է ռուսական զինուժի համար մոդուլային կացարանների կառուցումը։ Այդ մասին հայտնեցին Այգեպարի բնակիչները։ Կացարանները կառուցում են խորհրդային ժամանակ գործած փոքր օդանավակայանի տարածքում, այդ տարածքը պետության սեփականությունն է։ Նոյեմբերյան խոշոր համայնքի Ոսկեպար գյուղի տարածքում,Ոսկեպար-Բաղանիս հիմնական ճանապարհի ձախ կողմում ռուսական զինուժի համար կացարանների շինաշխատանքները եւս վերսկսվել են, այժմ կատարվում են հողի հարթեցման, փոսեր փորելու աշխատանքներ։ Այյդ գործընթացն արվում է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի կողքին, խորհրդային տարիներին ադրբեջանաբնակ Աշաղի Ասքիպարա(Ներքին Ոսկեպար) գյուղի հիմնովին ավերված դպրոցի շենքից ոչ հեռու։