Այժմ եկել է ամենակարևոր ու վճռական պահը։ Անցնող ակտիվ օրերն ունեին նույն կարգավիճակը՝ սպասել հաղթանակի։ Սա այն դեպքերից է, երբ հաղթանակն ազգային է, պետական ու անձնական։ Այսօր հաղթել է հայը, հայկականը, անձը՝ հանրությունը, հանրությունը՝ պետությունը։ Հիմա եկել է ամենապատասխանատու ժամանակը։ Անցնող բոլոր ակտիվ օրերի քննությունը հայ ազգը պետք է տա սպասվող երկու օրերին։ Վստահենք իրար, թույլ չտանք, որ նախորդ օրերի հրաշքն ավարտվի։ Խաղաղությունն ու զգոնությունը, ողջախոհությունն ու հայրենասիրությունը, ազգասիրությունն ու պետականության արժևորումը պետք է հաղթանակի։ Մենք չունենք այլ ելք, քան այս քննությունը գերազանց հանձնելն է։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մեզ հաղթի արկածախնդրությունը։ Պահպանենք քաղաքացիական հասարակության այս ողջ հմայքը։ Անցնենք հաջորդ փուլին, այն է՝ գիտակից պայքարին։ Պայքարենք մտքով, ոչ թե ֆիզիկական ներկայությամբ։ Ֆիզիկական ներկայության քննությունը գերազանց ենք հանձնել։ Ժամանակն է նույն ոգով շարունակել մասնագիտական պայքարը։