Այլեւս ցանկացած վրիպում կարող է ճակատագրական լինել Արցախի աշխարհի համար
Արցախում սահմանային լարվածության համատեքստում այս օրերին բավական զգայուն իրավիճակում են գտնվում տեղի հասրակությունը, երբեմն էմոցիաները հաղթում են բանականությանը, սառը դատելուն, ինչպես ստեղծված իրավիճակը հաղթահարել եւ թույլ չտալ թշնամուն հաղթանակ տոնել նաեւ՝ տեսնելով ներքին պառակտվածություն, հարցի պատասխանը Newsmedia.am-ը փորձել ստանալ ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՑ, ով նախ նկատեց․
-Այս լարվածության ֆոնին վտանգի ենթարկել մեր միասնությունը, մեր համախմբվածությունը միանշանակ ձեռնտու չէ ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր թեւին։ Ընդհակառակը, մենք այսօր առավել քան պետք է համախմբվենք, որը, ցավոք սրտի, պետք է փաստեմ, որ շատ դժվար է հայի համար համախմբվել հասկացողությունը գիտակցել ու ընկալել։ Բայց այսօր Արցախ աշխարհը ի ցույց բոլոր <<շահագրգիռ>> ուժերի պարտավոր է իր համախմբվածությամբ ապացուցի ողջ աշխարհին, ցույց տա որ միասանական է։ Մենք պետք է միասնական ոգով կարողանանք հակահարված տալ թշնամուն, այլեւս ցանկացած վրիպում կարող է ճակատագրական լինել Արցախի աշխարհի համար։
Ամփոփոելով խոսքը Սրբազանը ընդգծում է․
- Չմոռանանք, որ Պահքի շրջանում ենք, եկենք մեկս մյուսին ներելով միասնական ուժով հաղթենք թշնամուն, թույլ չտանք նենգ ոսոխը այլեւս համարձակվի խախտել մեր ընտանեկան անդորրը։
ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ
NewsMedia.am
Լուրեր Աշխարհից եւ Հայաստանից