1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Այն ժամանակ մենք գիտեինք, որ եթե ամեն ինչ ճիշտ անենք, պարտվելու ենք». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018-ի հեղափոխությունից հետո հանրային քննարկումների ամենատարածված խոսույթներից մեկն իշխանությունների սխալ քայլերի վերհանումն ու նրան ճիշտ քայլերի մղելու փորձերն են:

Հանրային քննարկումների դաշտում սա, իհարկե հասկանալի և ընդունելի է, բայց իշխանության գործունեության տրամաբանության մեջ՝ չափազանց վտանգավոր, որովհետև «ճիշտ» քայլերի փնտրտուքը կարող է կաթվածահար անել իշխանությունը և, ի վերջո, նաև երկիրը, որովհետև որևէ որոշում միշտ ավելի լավը դարձնելու հնարավորություն կա, միշտ և ամենուր կարող են լինել և անխուսափելիորեն կլինեն դիտարկումներ, քննադատություններ, առաջարկություններ, մեկը մյուսից գեղեցիկ հիմնավորումներով և փաստարկումներով:

Բայց իշխանությունը պետք է ի վիճակի լինի կայացնել որոշումներ, բնականաբար՝ ճիշտ որոշումներ: Բայց որքանո՞վ պետք է այդ որոշումները ճիշտ լինեն, որքանով ճշգրտված և իդեալական: Այս հարցը հրատապ է հատկապես այսօր Հայաստանում իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատմության և գաղափարաբանության համատեքստում:

«Քաղաքացիական պայմանագիրը» Երրորդ հանրապետության միակ ընդդիմադիր քաղաքական ուժն է, որ կարողացել է իրագործել իշխանափոխություն իրականացնելու խոստումը: Բայց պարադոքսն այն է, որ ՔՊ-ն դա արել է բացառապես «սխալ քայլերի հետևողականության» շնորհիվ: ՔՊ-ի նախահիմնադրման օրից Հայաստանի ընդդիմադիր դաշտում տեղի էին ունենում «ճիշտ» պրոցեսներ, որոնց վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիրը» որդեգրեց «սխալ» դիրքորոշումներ:

Ընդ որում` «ճիշտ» և «սխալ» բնորոշումների մեջ ոչ մի հեգնանք չեմ դնում, այդ բնորոշումները բխում են տվյալ պահի հանրության շրջանում իշխող տրամադրություններից և ընկալումներից: «Քաղաքացիական պայմանագիրը», ի վերջո, հաղթեց «սխալ քայլերի» հետևողական ռազմավարության շնորհիվ, որովհետև այդ քաղաքական ուժը հասկանում էր, թե ինչն է սխալ անում և ինչու և ինչ խնդիր է լուծում դրանով:

Այդ հետևողական սխալների նպատակը մտածողության նոր հարթություն ստեղծել էր, անխուսափելի պարտությունների տրորված նախկին ճանապարհներով չգնալը, հանրության հետ երկխոսությունը երբեմն բանավեճի, երբեմն լեզվակռվի երբեմն մեղադրանքի վերածելու վճռականությունը:

Այն ժամանակ մենք գիտեինք, որ եթե մենք ամեն ինչ ճիշտ անենք, պարտվելու ենք, այնպես ինչպես պարտվել են այն ընդդիմադիր ուժերը, ովքեր սկսած 1994-ից ճիշտ են գործել, այդ թվում մենք՝ այդ ուժերի հետ համատեղ պայքարի ընթացքում ու պարտվել:

Բայց մենք որոշեցինք գործել սխալը սխալի հետևից, դրանով ինքներս մեզ ազատագրեցինք ճիշտ լինելու ձգտման կապանքներից, որովհետև ճիշտ լինելու հրամայականը թույլ չի տալիս քայլ անել, որովհետև կա հավանականություն, որ դա կլինի սխալ քայլ: Եվ ուրեմն՝ վճռական պահին ծագում է անխուսափելի հարցը. իսկ արժե՞ արդյոք նման քայլ անել, իսկ եթե այն սխա՞լ լինի, ճակատագրական սխալ: Այս կետում է, որ վրա է հասնում կաթվածը:

Եվ ուրեմն` միայն սխալ լինելու, սխալվելու վճռականությունն է, որ առաջ գնալու հնարավորություն է տալիս: Որպեսզի ընթերցողին հստակ լինի, թե ինչի մասին է խոսքը, ներկայացնեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սխալների համառոտ պատմությունը:

2014թ.: Այդ ժամանակ ՔՊ-ն դեռ քաղաքացիական նախաձեռնություն էր, բայց քաղաքական դաշտում ուներ որոշակի նկատելիություն: ՀՅԴ-«Ժառանգություն»-ՀԱԿ-ԲՀԿ քառյակը որոշել էր քաղաքական պրոցես սկսել, որը պետք է լիներ բուրժուադեմոկրատական հեղափոխության-իշխանափոխության մի ինչ-որ խառնուրդ: ՔՊ-ն հստակ և վճռականորեն որոշեց չմասնակցել դրան և արժանացավ բուռն արգահատանքի: Նրան համարեցին Սերժի պրոյեկտ, ծախված ընդդիմություն և այլն և այսպես շարունակ:

Պրոցեսն ավարտվեց նրանով, որ Տիգրան Սարգսյանի փոխարեն վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը: 2015թ., սահմանադրական փոփոխությունների հանրաքվե –Այդ ժամանակ ընդդիմադիր դաշտը որոշել էր անել իշխանափոխություն` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն համարելով ամենապատեհ առիթը դրա համար:

ՔՊ-ն դա համարեց կեղծ օրակարգ, դեռ ավելին՝ ասում էր, որ Սերժ Սարգսյանի ներկայացրած սահմանադրության պայմաններում, որը պիտի ամբողջությամբ ուժի մեջ մտներ 2018-ի ապրիլին, ավելի հեշտ է իշխանափոխություն անել, քան նախորդ սահմանադրությամբ: Ի հեճուկս ընդդիմադիր դաշտի ճնշումների` պահանջների, հորդորների, հայհոյանքների՝ ՔՊ-ն պրոցեսին չմասնակցեց: Պրոցեսն ավարտվեց նրանով, որ ընդդիմադիրները վերջում գնացին տուն: Բայց այդ ընթացքում ՔՊ-ն մեղադրվեց ծախված, կառավարելի ընդդիմություն լինելու մեջ:

2016թ., ՊՊԾ գնդի գրավում – ՔՊ-ն գնաց իրադարձությունների վայր, «Ոչ բռնությանը» դիրքորոշմամբ, ասելով, որ չի ընդունում ուժի կիրառումը որևէ քաղաքական նպատակի համար, առավելևս Հայաստանի քաղաքացիների վրա կրակել-սպանելը՝ ինչ հիմնավորում էլ այդ ունենա: Այդ ժամանակ ծնվեց «բաց ձեռքերով պայքարի» սիմվոլը: Բայց ՔՊ-ն այստեղ էլ էր սխալ, որովհետև մի միջավայրում և մթնոլորտում, որտեղ խփելը, կրակելը, անգամ սպանելը համարվում էր լեգիտիմ՝ բաց ձեռքերով պայքարի կոչ անողները պիտի համարվեին ծախվածներ, կառավարելի ընդդիմություն և այսպես շարունակ: Այն ժամանակ էլ հնչեցին կոչեր՝ ՔՊ-ի ներկայացուցիչներին աղբամանները նետել, ի վերջո, սուլոցների ներքո ՔՊ-ն հեռացավ հրապարակից ու հրաժարվեց վերադառնալ: Պրոցեսն ավարտվեց նրանով, որ պրոցեսը նախաձեռնողները հրաժարվեցին Սերժ Սարգսյանի առնվազն անմիջապես հրաժարականի պահանջից, հանձնվեցին և բոլորը գնացին տուն:

2017թ., խորհրդարանական ընտրություններ – ՔՊ-ն, որ «Ելք» դաշինքի կազմում էր, հրաժարվեց ետընտրական հերթական իշխանափոխության քաղաքականությունից և արձանագրեց, որ ընտրությունների արդյունքները ձևավորվել են ընտրողների քվեարկության արդյունքում:

Ուղիղ ասաց, որ այդ մեր քաղաքացիներն են, որ ընտրակաշառք են վերցրել ու քվեարկել դե թող ուրեմն վայելեն իրենց «ընտրած» իշխանությունը: ՔՊ-ին մեղադրեցին մանդատ մուրալու, ծախված լինելու մեջ:

2018թ., Հայաստան – Գրեթե բոլորը համակերպվել են, որ Սերժ Սարգսյանը պիտի վերարտադրվի: Շատերը նույնիսկ պայմանավորվել և պլանավորել են իրենց առաջիկա 10-15 տարվա կյանքը: ՔՊ-ն հայտարարում է հեղափոխություն և մարդկանց մի մասը ծիծաղում է նրա վրա, մյուս մասը մեղադրում են ծախված լինելու մեջ` պնդելով, թե ՔՊ-ն ուզում է Սերժ Սարգսյանի վերարտադրությանը ժողովրդավարության շղարշ հաղորդել: Կան ընդդիմադիր ուժեր, ովքեր նույնպես մտադիր են չհամակերպվել Սերժ Սարգսյանի վերարտադրության հետ: Բայց նրանք առաջարկում են պայքարի հին բանաձևեր: ՔՊ-ն կտրականապես մերժում է դրանք, արժանանալով ևս մեկ՝ ընդդիմադիր դաշտը պառակտելու, ծախված լինելու մեղադրանքի: Իսկ թե ինչ եղավ հետո, բոլորդ գիտեք:

Այս ամենը գրում եմ ոչ ամենևին պատմական ակնարկի համար: Համընդհանուր համակրանքի, սիրո պայմաններում ձևավորված հեղափոխական իշխանության ամենամեծ սպառնալիքը «ճիշտ» լինելու մղումն է: Հեղափոխությունը յուրաքանչյուրն ընկալել է իր կերպ, բայց հեղափոխության բովանդակությունն ստեղծած իշխանությունը պետք է անի բացառապես ռազմավարական քայլեր, չվախենալով, երբեմն գիտակցված անելով սխալներ՝ այն դեպքերում, երբ ճիշտ որոշման սպասումը հնարավորություն չի տալիս առաջ գնալ և, ի վերջո, բերում է կաթվածի, որոշումներ կայացնելու անընդունակության:

ՔՊ-ն պետք է շարունակի «հետևողական սխալների այն ճանապարհը», որ սկսել է 2014-ին և նույնիսկ դրանից առաջ: Որովհետև դա է Հայաստանը առաջ տանելու ճանապարհը:

Մենք պետք է հրաժարվենք «սիրված լինելու» կոմֆորտ զոնայում գտնվելու մեր ձգտումներից, որովհետև մենք իշխանության չենք եկել այստեղ մնալու համար, մենք իշխանության եկել ենք մեր ժողովրդի, մեր պետությանը համար մտածողության նոր հարթություն ձևավորելու և Հայաստանն այդ նոր հարթություն բարձրացնելու նպատակով: Եվ մենք անելու ենք դա՝ շարունակելով հետևողական սխալների մեր ռազմավարությունը: Որովհետև որևէ որոշում ճիշտ կամ սխալ համարելու համար սկզբունքային նշանակություն ունի այն ռակուրսը, որից դիտարկում ես այն:

Տեղում դոփելուց ավելի մեծ սխալ գոյություն չունի: Եվ միայն սխալվելու վճռականությունն է, որ կարող է մեզ տանել առաջ՝ ճշմարտությունը փնտրելու ճանապարհով: ՔՊ-ի յուրաքանչյուր ներկայացուցիչ՝ ԱԺ-ում, կառավարությունում, ՏԻՄ-երում՝ սխալվելու վճռականություն պիտի ունենա, պայմանով, որ դրանք գիտակցված սխալներ են, որոնք բխում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրից, գաղափարներից, պատմությունից, իդեալներից ու Հայաստանը հզորացնելու, Հայաստանը հզոր տերություն դարձնելու անսակարկելի երազանքից:

Միայն սխալվելու մեր համարձակությունն է, որ ճշմարտության ետևից գնալու վճռականություն կտա ու Հայաստանին կբերի նորանոր հաղթանակներ: Միայն պարտվելու համարձակությունն է, որ մեզ կբերի հաղթանակի:

Հ. Գ. Տեքստը պատրաստել եմ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած ընդլայնված հանդիպման ժամանակ ունեցած ելույթիս հիման վրա: Եթե տեքստային լրատվամիջոցները կհրապարակեն՝ խնդրում եմ վերնագրել՝ «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ»»:

Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից Գերեվարված Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդությո... Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan