Այն համակարգը, որը որ կար՝ փտել էր.Էդմոն Մարուքյան
«Մենք հասել ենք մի հանգրվանի, որ իրապես իրավունք ունենք բոլորս միասին այս երջանկությունը կերտելու: Այն համակարգը, որը որ կար՝ փտել էր՝ ֆիզիկապես, արժեքային իմաստով, բարոյապես և անհնար էր շարժվել առաջ: Համակարգը քանդվել է և մենք հնարավորություն ունենք կառուցելու նորը, ավելի սկզբունքայինը:երջապես Հայաստանում գալիս է փոփոխությունների դարաշրջանը: Ես իմ բոլոր գործընկերներին կոչ եմ անում աջակցել այդ հնարավորությանը: Ես գիտեմ, որ ունենալու ենք օրեր, որտեղ հնարավորինս խանգարելու են նոր կառավարությանն իր ծրագրերն իրականացնելու, և փորձելու են ամեն բան անել, որ այս զարթոնքը տեղ չհասնի»,- ԱԺ-ում իր ելույթում ասաց Էդմոն Մարուքյանը:
