Այն, ինչ չկարողացավ անել ԱԺ-ն, արեցինք մենք` հասարակ մահկանացուներս. առեւտրականները գոհ են
Yerkir.am-ը գրում է., թե ինչպես են անցել քննարկումները ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Հիշեցնենք, որ Սամսոն Գրիգորյանը երեկ վարչապետի հետ հանդիպման գնացածներից մեկն էր:
Նա նշեց, որ նախարարի ու վարչապետի հետ քննարկման ժամանակ ներկայացվել են բոլոր խնդիրները, որոնք հուզում են ՓՄՁ-ներին, մասնավորապես` բոլոր այն պատճառները, որոնց արդյունքում չի ներկայացվում փաստաթղթաշրջանառությունը: Սամսոն Գրիգորյանի խոսքով` որոշվեց, որ խոշորներն առաջնահերթ պետք է պարտադիր կատարեն փաստաթղթաշրջանառություն, որից հետո այն կկատարեն ՓՄՁ-ները: Բացի այդ` կփոխվեն որոշ եզրույթներ, կառավարությունն օրենքների մեջ փոփոխություն կկատարի, ըստ որի` մինչև փետրվարի 1-ը գույքագրման պահանջը դուրս է գալիս: Նաև կպարզեցվի գույքագրման թղթաձևը:
«Ով կունենա հաշվապահի կարիք, կամ կլինեն ՓՄՁ-ներ, որոնք չեն կարող վարձել հաշվապահների, կառավարությունը նրանց համար կապահովի միջոցներ, որ նրանք կատարեն հաշվապահություն: Օրենքի` ամբողջությամբ կասեցմանը մենք չկարողացանք հասնել, մեզ բացատրվեց, որ` եթե ուզում եք այս երկիրը տնտեսապես զարգանա, ուրեմն փաստաթղթաշրջանառությունը պետք է պարտադիր լինի»,- ասաց Սամսոն Գրիգորյանը:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
