Այն, ինչ չկարողացավ Արգամիչը, կարողացավ Սարգիսիչը
Comment
Դե չի կարողանում էլի մարդը իր գործը կատարել, ախր որքա՞ն կարելի է ստիպել մարդուն: Ստիպելով էլ ճիշտ չի...
Մեր փառապանծ վարչապետը, գիտենք, թե հատկապես ինչի համար է հայտնվել վարչապետի տեղում՝ որպեսզի կարգավորի իշխանությունների հարաբերությունները իր խնամի Ծառուկյանի և մյուս օլիգարխների հետ.հա'մ օլիգարխներին զսպող հանդիսանա, հա'մ էլ՝ անհրաժեշտության դեպքում իշխանություն-օլիգարխիա, ինչպես նաև՝ ՀՀԿ-ԲՀԿ հակասությունների ժամանակ խաղաղության աղավնիի դեր ստանձնի: Բայց Արգամիչից նույնիսկ խաղաղության աղավնի դուրս չեկավ: Իսկ նրա փոխարեն գործարար Սամվել Կարապետյանը վեր կացավ, Ռուսաստանից հասավ Երևան, որ կողմերին հաշտեցնի: Մյուս կողմից էլ ՀՅԴ-ն իր վրա վերցրեց այդ ֆունկցիան: Եվ արդյունքը տեսանելի է՝ վերջ թշնամությանը և կեցցե համերաշխությունը, Սամվել Կարապետյանն ու ՀՅԴ-ն էլ իրենց ներդրումն ունեցան այս հարցում:
Դե եթե այդպես է և միշտ էլ այդպես է լինելու, միգուցե Կարապետյաները Արգամիչի մյուս ֆունկցիաներն է՞լ ավելի լավ կարող են անել, կամ վարչապետական ֆունկցիաներն ասենք կարելի է բաժանել Կարապետյանների և ՀՅԴ-ի միջև: Իսկ այդ դեպքում ո՞րն է մնում Հովիկ Աբրահամյանի գործունեության իմաստը: Չկա իմաստ:
Արտյոմ Եդիգարյան