1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Այն կառավարությունը, որը ղեկավարում է Հովիկ Աբրահամյանը, մտադրություն չունի դրանք իրականացնել

Արհեստական լարումնե՞ր, քաղաքական PR ակցիաներ՞, թե՞ լուրջ մտահոգություններ, որին պետք է ականջալուր լինի ցանկացած կալիբրի չինովնիկ ու պաշտոնյա, ում աթոռ է վստահված`ոչ թե հանգիստ ճոճվելու, ու շատ հաճախ <արջի քուն> մտնելու, այլ կոնկրետ գործով զբաղվելու համար: Ներքաղաքական վերջին իրադարձությունների, քաղաքական թիմերի դրսեւորած որոշակի պասիվության ու ներքին անտարբերության մասին էլ, Fnews.am-ը զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ.
-Պարոն Համբարյան, Ձեր կարծիքով, ի՞նչ վիճակում է գտնվում այսօրվա ընդդիմությունը եւ որքանո՞վ է արդարացված իշխանության արձագանքը քաղաքական քառյակի կողմից բարձրացված 12 կետերի վերաբերյալ:
-Ներկայիս քաղաքական իրավիճակը լիովին վերահսկվում է Բաղրամյան 26-ի կողմից: Իհարկե, քաղաքականության մեջ կան նաեւ նյարդային դրսեւորումներ: Ընդդիմությունը փորձում է ակտիվություն ցուցաբերել, քաղաքացիական նախաձեռնությունների անդամներն են բավական ակտիվ՝ Աֆրիկյանների տան եւ այլ խնդիրների հետ կապված: Իշխանությունների մոտ ջղաձգումներ կան, բայց դրանք թեթեւ են, եւ էական խնդիրներ չեն առաջացնում: ՀՀ Ազգային ժողովում գտնվող քաղաքական ուժերը հիմա 12 կետից բաղկացած պահանջներ են ներկայացնում իշխանություններին, սակայն իշխանությունն էլ գտնում է, որ ճիշտ են ղեկավարում երկիրը, բնականաբար չեն ընդունում այդ կետերը: Իշխանությունը, եթե ընդունի այդ կետերը, ապա պետք է ասի, որ սխալներով է գործել, սակայն մեր իշխանությունների մեջ քաղաքական այդ կուլտուրան գոյություն չունի: Իշխանությունները գտնում են, որ ամեն հարցում իրենք ճիշտ են: Ինչ վերաբերում է մեր ընդդդիմությանը, կամ ընդդիմադիր կոչվող ուժերին, ապա պետք է նշեմ, որ օրինակ՝ ԲՀԿ-ն երբեւէ չի հայտարարել, որ ընդդիմություն է, նա հայտարարում է, որ այլընտրանք է: Երբ ԲՀԿ-ն կհայտարարի, որ ընդդիմություն է, նոր այդ ժամանակ մենք կմտածենք նրան ընդդիմություն համարո՞ւմ ենք, թե՝ ոչ: Դաշնակցություն կուսակցությունն էլ բավական սուր քննադատությունների է ենթարկում իշխանություններին, բայց միեւնույն ժամանակ համագործակցում է նրանց հետ՝ դեսպաններ են նշանակվում եւ այլն: Փաստորեն, ՀՅԴ-ն արտաքին քաղաքականության գծով ներկայացված է, որպես իշխանություն: Ինչ վերաբերում է «Ժառանգությանն» ու ՀԱԿ-ին, ապա պետք է նշեմ, որ նրանք ավելի թույլ են իրենց էությամբ: Նրանք իրենք իրենց մեջ պառակտված են: ՀԱԿ-ին որպես այդպիսին ես չեմ ճանաչում: Այդտեղ կան ընդդիմադիր կարկառուն անձինք, որոնք մեկ, ընդհանուր գաղափար չունեն եւ ամեն մեկն առանձին է հանդես գալիս: Իսկ ինչ վերաբերում է «Օրինաց երկրին», ապա այդ կուսակցությանը բավական մեծ ժամանակ է հարկավոր, որպեսզի «վերականգնի» իր ընդդիմադիր կեցվածքը, քանի որ երկար տարիներ համագործակցել է իշխանությունների հետ:
-Արդյո՞ք հասարակությունը կրկին կվստահի ՕԵԿ-ին, անգամ եթե նա հայտարարի, որ հետայսու որպես ընդդիմություն է հանդես գալու:
-2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, ՕԵԿ-ն իր իմիջին բավական մեծ եւ շեշտակի հարված հասցրեց, երբ իշխանություններին հանցագործությունների մեջ մեղադրող ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը դարձավ կոալիցիայի անդամ:
Պետք է նկատենք, որ մեր ժողովուրդը բավական կարճ հիշողություն ունի: Ժամանակին նույն իշխանությունները բացարձակ չէին հավատում, որ կիսակրիմինալ քաղաքական համակարգի հիմնադիր Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է շատ մեծ հաջողություններ ունենալ 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ: Ես Տեր-Պետրոսյանին համարում եմ յուրահատուկ անձ, բայց այն ինչ-որ հիմա կա Հայաստանի Հանրապետությունում, իր իսկ կողմից ներդրված ծիլերն են, որոնք ներկայումս շատ վատ ձեւով են իրենց դրսեւորում թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս: Գիտեք, քաղաքականությունը շատ բարդ երեւույթ է, եւ ժողովրդի վստահությունը կախված է նրանից, թե տվյալ քաղաքական գործիչը համոզելու ինչպիսի ունակությունների է տիրապետում, իսկ մեր ժողովուրդն էլ երեւի թե շատ սիրում է, որ իրեն համոզում են: Խնդիրն այստեղ հետեւյալում է, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը երկար տարիներ քաղաքականությունից դուրս էր, ապա Արթուր Բաղդասարյանը քաղաքական գործընթացների կիզակետում է, եւ մամուլն էլ անընդհատ նրան հիշեցնում է իր վաղ անցյալը: ՕԵԿ-ին, շատ դժվար կլինի համոզել, որ նա իրոք ընդդիմություն է: Ներկայիս ՕԵԿ-ն այն ՕԵԿ-ը չէ, որը եղել է 2008 թվականին, ներկայումս ե՛ւ Ազգային ժողովում, ե՛ւ հասարակության հետ շփման ժամանակ բավական թույլ դիրքերում է գտնվում: ԱԺ-ում ՕԵԿ խմբակցությունից ընդամենը երկու պատգամավոր է ակտիվություն ցուցաբերում, նրանք են՝ Հովհաննես Մարգարյանը եւ Հեղինե Բիշարյանը:
-Լավ, ի՞նչ կասեք քաղաքական քառյակի 12 կետերը նոր կառավարությանը ներկայացնելու վերաբերյալ: Սա PR քա՞յլ էր քառյակի կողմից, թե՞ պարզապես միամտություն, հույս ունենալով, որ որեւէ բան կփոխվի:
-Իրենք շատ լավ էին գիտակցում, որ 12 կետերը կմնան թղթի վրա, որովհետեւ նոր կառավարության ծրագրի  մեջ այդ 12 կետերի հետ կապված որեւէ բան չկար, եւ այն կառավարությունը, որը կառավարում է Հովիկ Աբրահամյանը, մտադրություն չունի դրանք իրականացնել: Խնդիրն այստեղ հետեւյալն է, հասարակությանը եւս մեկ անգամ պետք է ցույց տալ, որ իրենք կան ու գործում են, ակտիվություն են դրսեւորում եւ ունեն ընդհանուր ծրագիր: Այո, դա իրենց PR մեթոդներից մեկն էր:


Զրույցը` Սոսե Չանդոյանի 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan