«Այնպես չի, որ ոգևորված եկել եմ, ուղղակի ընտանիքս Հայաստանում է ապրում». Դինա Ակոպովնա
Համացանցային հիթ-շքերթ Դինա Ակոպովնայի հետ. ահա այսպես է կոչվում փետրվարի 14-ին մեկնարկած առաջին համացանցային հիթ-շքերթը, որի եզրափակումը տեղի կունենա մայիսի 15-ին՝ «Կովկաս» ռեստորանային համալիրում կայանալիք Արարատ մրցանակաբաշխությամբ: Միջոցառման պրոդյուսերն է Ալեն Սիմոնյանը:
«Այժմ sms քվեարկության միջոցով ընտրվում են լավագույնները: Արդեն իսկ ունենք հաղթող երգ, տեսահոլովակ, երգիչ և երգչուհի: Մենք բոլորին հնարավորություն ենք տալիս, երկու-երեք հայտնի անուններով չենք եզրափակվում: Բոլորի տեսահոլովակները անխտիր ցուցադրում ենք, ոչ մի «սև ցուցակ» չունենք, թող հաղթեն լավագույնները»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Դինան:
Գուցե շատերին զարմացնեն այն անունները, որոնք հայտնվել են առաջատարների ցուցակում, նաև նրանք, որոնք դուրս են մնացել՝ ունենալով ընդամենը 0 միավոր. «Ասեմ, որ ամենաակտիվ քվեարկողները Ջուսի ֆանատներն են: Հրաշալի են աշխատում նաև Անգելինա Գասպարյանի երկրպագուները: Երաժիշտ Եղիշե Գասպարյանը, մեկ ամսից ավելի է, շքերթում է, եթե այսպես շարունակվի՝ 1-ին տեղում կհայտնվի: Ցավով պետք է նշեմ, բայց առաջին իսկ շաբաթից դուրս են մնացել Արամ MP3-ի, Հայկոյի, Սիլվա Հակոբյանի, Լիլիթ Հովհաննիսյանի տեսահոլովակները, Միհրան Ծառուկյանի տեսահոլովակը երկու շաբաթվա մեջ ընդամենը 10 SMS է ստացել»:
Մայիսի 15-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ նվերների կարժանանան բոլոր հաղթողները: Նվերները լինելու են նաև նյութականի տեսքով:Մրցանակաբաշխությունը կկատարվի նաև ըստ անվանակարգերի, որոնցից մի մասի անուններն արդեն իսկ հայտնի են, բայց Դինան չի բարձրաձայնի, քանզի հաղթողներն անգամ չգիտեն դեռ այդ մասին: Ամեն ինչ միայն մայիսի 15-ին:
Այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է խուսափել ավանդական ծանոթ-բարեկամ մեթոդից, մեր զրուցակիցը տասխանեց. «Ես երգիչների մեջ քույր ու եղբայր չունեմ, բոլորն ինձ համար հավասար են: Ինձ համար միևնույն է, թե ով կընտրվի, կարևորը ժողովրդի որոշումն է: Օրինակ, շատ եմ սիրում Արսեն Գրիգորյանի (Ասո) Հայաստան երգի տեսահոլովակը, սակայն այն դուրս եկավ առաջին իսկ շաբաթից: Մենք փորձել ենք հնարավորություն տալ այն մարդկանց, ովքեր լավ ստեղծագործողներ են, բայց «տերեր» չունեն:
Մանրամասները ՝ սկզբնաղբյուրում։