Այնթապի ՀՀԿ-ական գյուղապետն իրեն վերին արտի ցորեն է կարգել. Հրապարակ
Արարատի մարզի Այնթապի ՀՀԿ-ական գյուղապետ Կարեն Սարգսյանն իրեն վերին արտի ցորեն է կարգել. տեւական ժամանակ է, ինչ նրա ղեկավարած համայնքը խողովակաշարերի վերանորոգման պատճառով զրկված է բնական գազից, մինչդեռ Կարեն Սարգսյանն ամեն ինչ արել է, որպեսզի իր ընտանիքն այդ անհարմարությունը չզգա. առանձին հոսքագիծ է քաշել եւ իր բնակարանն ապահովել բնական գազով՝ հարուցելով համագյուղացիների վրդովմունքը: Նշենք, որ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը նույնպես ծնունդով այնթապցի է, բայց այժմ գյուղում չի բնակվում:
