1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Այո, ՀՀԿ–ում իրարից ձայներ են խլել»

ՀՀԿ հնաբնակներից Սամվել Նիկոյանը, ով այս անգամ ևս պատգամավոր ընտրվեց ՀՀԿ համամասնական ցուցակով, «Փաստի» հետ զրույցում բացահայտում է, որ ՀՀԿ–ում ևս թեկնածուներն իրարից ձայներ են խլել: Անդրադառնալով ընտրություններում բաժանված ընտրակաշառքին, ՀՀԿ ներկայացուցիչն ասում է, թե «ընտրակաշառքը լրագրողների շրջանառության մեջ դրած գաղափարն է», և որ իրեն որևէ մեկը երբևէ ընտրակաշառք չի առաջարկել:

Ներկայացնում ենք «Փաստի» հարցազրույցը ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանի հետ:

– Պարոն Նիկոյան, դաշնակցության հետ կոալիցիան ի՞նչ խնդիր է լուծելու երկրի համար, եթե ոչ միայն ՀՀԿ–ի միակուսակցական նկրտումների ֆոնը ծածկելու հնարավորություն է:

– ՀՀԿ–ն միշտ էլ փորձել է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք պատրաստ են, ցանկություն ունեն համագործակցելու մեզ հետ տարբեր ձևաչափերով: Մեր գործընկերները եղել են ԲՀԿ–ն, ՕԵԿ–ը, ՀՅԴ–ն, տարբեր ժամանակ համագործակցության տարբեր ֆորմատ եղել է: Եթե դեռևս Սահմանադրական հանրաքվեից առաջ ՀՅԴ–ի մոտեցումները համահունչ էին այն քաղաքական կուրսին, որը մենք իրականացնում էինք, մասնավորապես պառլամենտական հանրապետությունը, համամասնական ընտրական համակարգը, և նրանց մոտ կար ցանկություն դա միասին անելու և մենք միասին իրականացնում ենք, մենք միայն դա ողջունում ենք: Մենք ձեր ասած խնդիրը չունենք:

– Միահեծան իշխանության ֆոնը ծածկելու համար չէ՞ այդ կոալիցիան:

– Մենք ընդամենը տարել ենք մոտ 50 տոկոսը, այսինքն ընտրողների ուղիղ կեսն է մեզ ձայն տվել, և ընտրական օրենքի համաձայն մենք ունենում ենք այդ մեծամասնությունը: Բայց եթե որևէ քաղաքական ուժի հետ մենք խնդիր ունենք համատեղ լուծելու մեր պետության առջև ծառացած խնդիրները, կարծում ենք, դա ավելի արդյունավետ կլինի, մենք միշտ էլ գնում ենք այդ ճանապարհով: Չենք կարծում, որ ՀՀ–ում ճիշտ կլինի, որ մի քաղաքական ուժը միանձնյա ողջ կառավարումն իրականացնի:

– Պարոն Նիկոյան, բազմաթիվ արձանագրություններ կան, որ այս ընտրությունները ևս անցկացվեցին ընտրակաշառքի, ուղղորդումների միջոցով: Սա նշանակո՞ւմ է, որ իշխանությունը վերընտրվելու այլ տարբերակ չունի և անգամ խորհրդարանական կառավարմանն անցումը չփոխեց իրավիճակը:

– Եթե Դուք համեմատեք նախորդ ընտրությունների հետ և’ հանրության, և’ ժողովրդի գնահատականը, կտեսնեք, որ էական տարբերություններ կան: Ամենակարևորը, որ ընտրողը ունեցել է հնարավորություն գաղտնի քվեարկել և նրա ձայնը հաշվվել է արդարացիորեն: Դա մեծ ձեռքբերում է, որ ընտրողը կարող է գաղտնի քվեարկել և իր ձայնը արդարացիորեն հաշվել: Մնացածը գնահատականներ են, այո կա քաղաքական դաշտի և քաղաքացիական դաշտի մի մաս, որը պետք է ի պաշտոնե այդպես էլ բնութագրի կամ գնահատի: Իսկ հիմնական քաղաքական ուժերը, որոնք եթե նույնիսկ պառլամենտ չեն անցել, ընդունեցին քվեարկության արդյունքները և այն, ինչ արձանագրվել է քվեարկության արդյունքում:

– Քաղաքական ուժերը վիճարկեցին ընտրությունների արդյունքները, պարոն Նիկոյան:

– Ի տարբերություն մնացած բոլոր դեպքերի, երբ հասարակությունը փողոցում իր դժգոհությունն էր արտահայտում, այս անգամ հասարակության մոտ չկար որևիցե կասկածանք քվեարկության արդյունքների վերաբերյալ: Իսկ բոլորս էլ գիտեինք, որ ՀԱԿ–ը անպայման դիմելու էր Սահմանադրական դատարան, որովհետև նա, ըստ էության, չէր պատրաստվում քվեարկության օրվան, այլ պատրաստվում էր դրանից հետո գործողությունների: Քանի որ փողոցային որևէ գործողություն ինքը չէր կարող իրականացնել, մնում էր ՍԴ–ում փորձեր սև բիծ թողնել ընտրությունների վրա, որը բնական է` չէր ստացվի, որովհետև դատարկ թղթապանակով էին գնացել ՍԴ:

 

– Ասել է թե՝ իշխող կուսակցության շնորհակալությունն ուղղվում է ընդդիմությա՞նը, որը մարդ չտարավ Ազատության հրապարակ և հետընտրական զարգացումներ չեղան:

– Որևիցե մեկին մենք շնորհակալություն հայտնելու ցանկություն չունենք: Որևիցե մեկը չէր կարող նրանց հանել փողոց, դրա համար որևէ մեկից շնորհակալություն հայտնելու ցանկություն կամ մտայնություն որևէ մեկը չուներ:

– Պարոն Նիկոյան, ասում եք՝ հասարակությունն ընտրել է այնպես, ինչպես ուզել է, այսինքն իշխանությունը համարում է, որ կարելի է պահել աղքատ հասարակություն, որի մի մասին կարելի է 10 հազար դրամով ժամանակ առ ժամանակ գնել և ասել , որ դա կամարտահայտության ձև՞ է, իրենց կամքո՞վ են գնացել ընտրության:

– Ոչ ընտրակաշառքը, ոչ վարչական լծակները ու ճնշումները որևիցե մեկի քվեարկության վրա չեն կարող ազդել կամ գրեթե ազդեցություն չեն կարող ունենալ:

– Ասվում է, որ այս անգամ ընտրակաշառքի վերահսկողության հստակ մեխանիզմներ են եղել:

– Թե ընդդիմությունը, թե փորձագետները և մենք բացատրել ենք, որ անհնար է վերահսկողությունը: Այդ իսկ պատճառով նրանք քվեարկել են այնպես, ինչպես ուզում էին: – Կարծում եք, ընտրակաշառք վերցնելով քվեարկությունն է՞լ է «իրենց ուզելով», «նորմալ» քվեարկություն: – Ընտրակաշառքը լրագրողների շրջանառության մեջ դրած գաղափարն է, և ես միշտ բոլոր լրագրողներին ասում եմ՝ ես ընտրող եմ, ինձ երբևէ որևե մեկը չի առաջարկել ընտրակաշառք, ոչ էլ որևե մեկին ես եմ առաջարկել, իսկ եթե ունեք փաստեր, դիմեք համապատասխան մարմիններին:

– Պարոն Նիկոյան, տեղեկություն կա, որ անգամ ընտրակաշառքի սահմանված չափը ՀՀԿ–ականները չեն պահել ու իրարից ձայներ են խլել:

– Ձայներ խլելու մասին, այդ առումով Դուք լրիվ ճիշտ եք, որովհետև այս ընտրությունները տարբերվում էին մնացած բոլոր ընտրություններից, որովհետև բոլորը բոլորին մրցակիցներ էին: Կոնկրետ Շիրակի մարզում մենք ունեինք 13 թեկնածու: Բնական է, որ մեկը մյուսից ձայներ էր խլում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan