1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Այս անգամ էլ Ազոխի քարայրը՝ ադրբեջանցիների թիրախում. monumentwatch.org

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«Արցախի մշակութային ժառանգության բռնայուրացման, պատմական իրականության խեղաթյուրմանը միտված ադրբեջանական քաղաքականության մի մասն է կազմում Արցախի օկուպացված տարածքներ տարբեր երկրների քաղաքացիների այցելությունների կազմակերպումը: Սովորաբար այցելուները  լրագրողներ են, ովքեր տարբեր մեդիա հարթակներում ունեն մեծ լսարան, քիչ չեն նաև դիվանագիտական կորպուսի տարբեր ներկայացուցիչները:

Նման այցելությունների շրջանակներում ադրբեջանական կողմը ցուցադրում է Ֆիզուլիում կառուցած նոր օդանավակայանը, ենթակառուցվածքները, ուղեկցում է օկուպացված Շուշի, Աղդամ, Հադրութ, Տող, Ազոխ, Թալիշ, Մատաղիս: Նման այցելությունների գլխավոր նպատակը մեդիա ներկայացուցիչներին «հայկական կողմի վայրագությունները» ցուցադրելն է։ Սովորաբար նման այցելությունները կազմակերպում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, Ադրբեջանի նախագահին առընթեր արտաքին կապերի, մամլո ծառայությունները:

Անցած շաբաթ նման մի այցելություն էր կազմակերպվել՝ ներառելով նաև  համաշխարհային ճանաչում ստացած Ազոխի քարեդարյան քարայրը՝ իբր ներկայացնելու, թե ինչպես են «քարայրը վանդալիզմի ենթարկել հայերը, ինչ վատ են վերաբերվել»: Սակայն, քարայրի ներսի պահպանական հարթակները, պեղված հատվածների պահպանիչ հատուկ թաղանթներն, ընդհակառակը, վկայում են այստեղ աշխատած միջազգային արշվախմբի բարձր պրոֆեսիոնալիզմը։ Ուշագրավ է, որ օտարազգի ներկայացուցիչներն իրենց ելույթներում խոսում են միայն տարածքների գեղեցկության մասին և չեն անդրադառնում իրենց մատուցվող «վանդալիզմին»։

Նախքան 2020 թվականի 44-օրյա պատերազմը Ազոխի քարայրում Արցախի Հանրապետության իշխանությունների հրավերով պեղումներ է իրականացրել միջազգային հնագիտական արշավախումբը՝ Թանյա Քինգի և Լևոն Եպիսկոպոսյանի գլխավորությամբ:

Ահա և այս տեսնայութի մասին արշավախմբի համաղեկավար կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանի կարծիքը.

«Տեսանյութում հնչող ոչ մասնագիտական գնահատականները, որոնք ներկայացվում են մեդիա հարթակի ներկայցուցիչներին, իրականության հետ որևէ աղերս չունեն և բնավ չեն արտացոլում 2000-2019 թվականներին Ազոխի քարանձավում միջազգային արշավախմբի կատարած աշխատանքը։

Արշավախումբը, որը ներառել է հնէաբանության, երկրաբանության և հնամարդաբանության ոլորտների աշխարհահռչակ մասնագետներ տարբեր երկրներից, իր գործունեությունը ծավալել է հնէաբանական և հնագիտական պեղումների համար պահանջվող միջազգային բոլոր չափանիշներին համաձայն, ինչն արձանագրված է մի շարք հեղինակավոր գիտական ամսագրերում հրապարակված հոդվածներում, միջազգային գիտաժողովներում ներկայացված զեկույցներում, ինչպես նաև 2016 թվականին Springer հրատարակչությունում լույս տեսած «Azokh Cave and the Transcaucasian Corridor» կոլեկտիվ մենագրությունում։

Միևնույն ժամանակ, կան ստույգ ապացույցներ, որ 1960-80-ականներին ադրբեջանական գիտնականների կողմից Ազոխի հնավայրի պեղումները իրականացվել են իսկապես վանդալային մեթոդներով՝ օգտագործելով վակուումային հորատիչ և պայթուցիկ նյութեր։ Նախ և առաջ այդօրինակ պեղումների ընթացքում դուրս են բերվել ահռելի քանակությամբ նստվածքաշերտեր, որոնք առանց պատշաճ մաղման գործընթաց անցնելու, պարզապես լցվել են հարակից ձորը՝ գոյացնելով հսկայական շրջած հողաշերտեր։ Մինչդեռ, ինչպես հետագայում պարզվեց վերոնշյալ միջազգային արշավախմբի ջանքերով, այդ հողային կուտակումները պարունակում էին բազմաթիվ արժեքավոր հնէաբանական նյութեր։ Ի վերջո, հենց այդ տեղահանված հողաշերտերում է հայտնաբերվել «ազոխանթրոպի» ստորին ծնոտի բեկորը (Ազոխի քարանձավի ամենահայտնի գտածոն), ինչի հետևանքով էլ ադրբեջանական արշավախմբի ղեկավարները այդպես էլ չեն եկել ընդհանուր համաձայնության, թե որ շերտին է այն պատկանում»։

2000-2019 թվականների միջազգային արշավախմբի նախաձեռնած պեղումները մեկնարկել են Ազոխի հնավայրի պահպանությանն և պաշտպանությանն ուղղված միջոցառումներով՝ առաջին հերթին պարսպապատելով բոլոր մուտքերը՝ չարտոնված այցելությունները կանխելու նպատակով, որոնց հետևանքով տարիներ շարունակ ոչնչացվել են քարանձավաբնակ չղջիկները, խաթարվել են հնագիտական շերտերը»»։

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan