«Այս անգամ Գնելին պապան չի փրկի. ցմահ է նստելու». սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայր
«Այս անգամ Գնելին պապան չի փրկի. ցմահ է նստելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունվարի 29-ին դաժանորեն սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը: Նա հավելեց, որ գործով 4 մեղադրյալները միշտ լկտի վարքագիծ են ունեցել, հատկապես գնդապետ Զարմիկ Մարկոսյանի որդին՝ Գնել Թևոսյանը, որը դպրոցական տարիքում ևս մի շարք խնդիրներ է ունեցել: «Պապայի միջոցով, փողի միջոցով պրծացրել են: Ասում են՝ մենակ նրա դպրոցի բնութագիրը կարդաք՝ կապշեք, կամ ինստիտուտում իրեն ինչպես է պահել: Դե, մտածել է՝ պապան ընդեղ ա, իրան բան ասող չկա, մի բան էլ ինքն է սերժանտներին թելադրել: Խցկվել էր ինստիտուտ, որ երկու տարի սահմանին չլիներ»,- ասաց Արկադի Բարսեղյանը:
Մանրամասները ` սկզբնաղբյուրում :